o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նիստը

12.06.2019 17:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ՈՒՂԻՂ. Դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նիստը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստը: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

«Երբ պոռնիկները սրբեր են դառնում...». Մենուա Հարությունյան

Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել է դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաեւ Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Ուժային կառույցի ղեկավարների զրույցը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին:

Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА