o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԻՐԱԽԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՆԱԿ ՈՒԺԵՐՆ ԵՆ

12.06.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԹԻՐԱԽԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՆԱԿ ՈՒԺԵՐՆ ԵՆ

Նախօրեին ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Ըստ նրա, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության պետի հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հնարավոր է տարածված լինի հարեւան երկրներից մեկից:

1920 ԹԻՎԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԿՐԿՆՎԵԼ

 

ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Հ. Գրիգորյանի հայտարարությունն ուշագրավ է միանգամից մի քանի տեսանկյուններից: Նախ՝ ամիսներ շարունակ գաղտնալսումների գործով հետաքննության մասին ձայն ու ծպտուն չկար, եւ պատկան կառույցն ամեն անգամ հարցնելիս, որեւէ հստակ բան չէր ասում, բացի՝ «հետաքննությունը շարունակվում է», եւ «մանրամասները նախաքննության գաղտնիք են» ամենափրկիչ հայտարարություններից: Ու ամիսներ անց անհասկանալիորեն Հ.Գրիգորյանը որոշեց խոսել արդեն մոռացվող այդ թեմայից: Ընդ որում, կարծես թե այս պահին էլ նախաքննությունը շատ հեռուն չի գնացել. համենայնդեպս, ՔԿ նախագահի` «հնարավոր է տարածված լինի» միտքը ցույց է տալիս, որ դեռ հաստատ բան չկա: Բայց այդ դեպքում ինչո՞ւ հանկարծ պարոն Գրիգորյանը որոշեց «նախաքննության գաղտնիքը» բացել: Ի վերջո, եթե իրոք գաղտնալսումը տարածվել է հարեւան երկրներից մեկից, այս հայտարարությունից հետո տարածողները կհասկանան, որ նախաքննությունն իրենց հետքի վրա է, ու շատ ավելի խորը ընդհատակ կանցնեն: Այս տրամաբանությամբ, Գրիգորյանը լուրջ վնաս հասցրեց նախաքննությանըՍակայն խնդրին կարելի է նաեւ այլ կողմից մոտենալ՝ տալով այս հարցը. ինչո՞ւ հենց այս պահին օրակարգ վերադարձվեց գաղտնալսման թեման, ընդ որում՝ թելը տանելով դեպի «հարեւան երկրներից մեկը»: Կոնկրետ ո՞ր մեկից, Հ.Գրիգորյանը փակագծերը չբացեց՝ դրանով ինտրիգի տեղ թողնելով: Ուստիեւ, մնում է միայն ենթադրությունների դուռն ընկնել: Փորձենք: Նախ ֆիքսենք. այդ գաղտնալսումը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն օգտագործում է պաշտպանական նպատակներով, դրանց միջոցով, եթե ոչ մեր ներքին դատական համակարգին, ապա ՄԻԵԴ-ին ցույց տալով, որ Քոչարյանին դատավորը կալանավորել է պարտադրանքովԱյսինքն, այդ ձայնագրության տարածումը Քոչարյանի օգտին է: Հիմա մեր ո՞ր մի հարեւան երկիրը կցանկանար Քոչարյանին օգուտ տալ: Ադրբեջանն ու Թուրքիան բացառվում են, Իրանը հազիվ թե նման ինտրիգների մեջ մտներ: Վրաստանը եւս հազիվ թե ցանկանար աջակցել Քոչարյանին, թեկուզեւ այն բանի համար, որ նա լավ հարաբերությունների մեջ է Պուտինի հետ: Սա այն դեպքում, երբ այդ հարեւան երկրները պետական մակարդակով են խառնված տարածմանը: Դրանից զատ, ինչ-որ մեկը կարող էր Հայաստանից գնալ, օրինակ, Վրաստան եւ այնտեղից այդ ձայնագրությունը տարածեր: Սակայն դրա իմաստն անհասկանալի է. հայաստանյան ցանկացած ինտերնետ-ակումբից հնարավոր էր բացահայտվել նույն ռիսկով, ինչ Վրաստանից` ձայնագրությունը տարածել, ուրեմն, էլ ի՞նչ պետք էր Վրաստան հասնելը:

Էրդողան. Թուրքիան իր վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի 111 բնակավայրեր

 

ՔԱՆԻ ՀԱՐԵՎԱՆ ՈՒՆԻ ՀՀ-Ն

Սակայն այստեղ մեկ էական հանգամանք չմոռանանք. մեր իշխանական համակարգի տրամաբանությամբ, Հայաստանն ունի ոչ թե չորս, այլ հինգ հարեւան երկիր. եթե Փաշինյանը բացառապես ՀՀ-ի եւ ոչ թե Արցախի վարչապետն է, ինչպես ինքն է քանիցս ասել, ուրեմն Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության համար ի՞նչ պակաս հարեւան երկիր է: Ընդ որում, որ ՔԿ նախագահը հենց Արցախին կարող էր ակնարկել, նաեւ ռեալ տրամաբանություն ունի: Եթե Արցախի նախկին եւ ներկա նախագահները Քոչարյանի օգտին երաշխավոր են դառնում, չէի՞ն կարող նաեւ գաղտնալսումների հարցով նրան օգտակար լինել: Հաջորդը. Փաշինյանը, ինչպես հայտնի է, նախկին իշխանություններից ինչ-որ եւ Արցախի ռազմաքաղաքական վերնախավի անդամներից մեկին մեղադրեց «դավադիր պատերազմ» կազմակերպելու մեջ, եւ դա նույնպես կարող էր Քոչարյան-Արցախի ղեկավարություն կապերի մասին ակնարկ լինել: Առավել եւս, երբ այս օրերին հայաստանյան որոշ քարոզչական օղակներ փորձում են շրջանառության մեջ դնել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, նաեւ Սամվել Բաբայանի հետ Քոչարյանի սերտ քաղաքական կապերի գաղափարը՝ փորձելով այն ներկայացնել Արցախում իշխանությունը վերցնելու «դավադիր ծրագիր»: Նկատենք նաեւ, որ այս տեսանկյունից, կարելի է նաեւ այն հարցի հետ կապված տրամաբանական կապ գտնել, թե ինչու «գաղտնալսումը հարեւան երկրներից մեկից տարածելու» պնդումը հենց այս պահին ի հայտ եկավ: Ավելի կոնկրետ, հենց այն պահին, երբ մի կողմից արդեն ֆանտաստիկ ջանքեր են գործադրում՝ Քոչարյանին կալանավայր վերադարձնելու համար, եւ մյուս կողմից, էապես սրվեցին Բալասանյանի հրաժարականի մասին խոսակցությունները, ավելին, որ, ըստ հրապարակային լուրերի, անձամբ Փաշինյանն էր նման վերջնագիր ներկայացրել Բակո Սահակյանին: Ու հաշվի առնելով, թե ինչ ջանասիրությամբ էին վերջերս մեր ոստիկանները զենք փնտրում նույն Բալասանյանի ավտոմեքենայում, նրան հրաժարական պարտադրելու մասին լուրերը արժանահավատության շատ ավելի մեծ մասնաբաժին են ստանում: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նախ հերքեց, թե. «Այդպիսի լուրը նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը չի տարածել...»: Եվ դա հասկանալի էր. շրջանառվող վարկածներից մեկով, Բալասանյանի հրաժարականի պարագայում հաջորդը Բակո Սահակյանն է լինելու, որին կհաջորդեն արցախյան արտահերթ նախագահական ընտրությունները, եւ վերջապես, Փաշինյանին կհաջողվի (կամ առնվազն շանս կունենա) Արցախի ձեռնասուն իշխանական համակարգ ունենալԱյսինքն, եթե Բալասանյանը մինչեւ վերջ համառեր, Սահակյանն էլ պահեր նրան, ապա գաղտնալսումների թեման կարող էր այստեղ իր դերն ունենալ: Այսինքն, վաղը-մյուս օրը կարող էր «պարզվել», որ «հարեւան երկրներից մեկի» Անվտանգության խորհրդի քարտուղարի օժանդակությամբ է գաղտնալսումը տարածվել, կամ որ Արցախի հետ կապված Փաշինյանը հենց Բալասանյանին նկատի ուներ, երբ խոսում էր, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից մեկն է օգնականին հանձնարարել՝ գաղտնի քննարկման ժամանակ արցախյան խնդրի հետ կապված իր ներկայացրած տեսլականի հետ կապված արշավ ծավալել «Ֆեյսբուքում»: Արդյունքում, Բալասանյանի պաշտոնանկությունը գործնականում անխուսափելի էր դառնում, իսկ «հարեւան երկրներից մեկը» երեւի այդպես էլ չբացահայտվի: Այլ հարց է, թե դա «կհեղափոխականացնի՞» Արցախը...

Թուրքիան սպառնում Է 35 ժամից վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայում

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԻՍՈՂԻ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԸ

Թե ինչու է նման համառության օրակարգում մնում Արցախը «հեղափոխականացնելու» գաղափարը, երբ անգամ, ինչպես ցույց տվեց Աբովյանի պատմությունը, հայաստանյան բնակավայրերի «հեղափոխականացման» գործընթացն է ետընթացի մեջ հայտնվել, կարելի է կռահել: Օրինակ, հայաստանյան լրատվական դաշտում հնչեց նաեւ նման տեսակետ. «Ի վերջո, նրա (Փաշինյանի- Հեղ.) նպատակն է՝ հեղափոխությունն արտահանել Արցախ՝ թեկուզեւ պատերազմի մեջ գտնվող երկրի փորձառու հրամկազմին, իշխանությունների ներկայացուցիչներին վարկաբեկելու փորձերի գնով...»: Թե ում պետք է տեսնել «փորձառու հրամկազմի» տակ, պարզ է, եւ «տարօրինակ զուգադիպությամբ» նրանք բոլորն էլ տարաբնույթ հարվածների տակ են, էլ չասած, որ Մանվել Գրիգորյանին հասցրին մահվան դուռը: Հաջորդը. թե որը կարող է լինել «փորձառու հրամկազմին» խաղից դուրս թողնելու հետեւանքը, թերեւս հարկ չկա բացատրել, այս մասին խոսելու առիթներ ունեցել ենք: Նկատենք միայն, որ քանի դեռ այդ «փորձառու հրամկազմը» խաղի մեջ է, առանց Արցախի համաձայնության, ինչ-ինչ բանակցային քայլերի գնալու հնարավորություններն էապես նվազում են: Ուստիեւ, Փաշինյանին մնում է երկու տարբերակ. կա՛մ այդ «փորձառու հրամկազմին» համոզել, որ իր օրերս ներկայացրած՝ Արցախի մասին տեսլականը միակ ճիշտ տարբերակն է եւ այդ ուղղությամբ առաջ գնալ համատեղ պատասխանատվությամբ, կա՛մ՝ անձամբ ստանձնել ողջ պատասխանատվությունը, կա՛մ՝ ազատվել այդ «փորձառու հրամկազմից» եւ Արցախի ձեռնասուն նոր իշխանությունների հետ համատեղ պատասխանատվությամբ իր տեսլականն առաջ տանել:Առաջին տարբերակը կարծես թե այդպես էլ չի գործում: Երկրորդ տարբերակը միգուցե հնարավոր է, սակայն ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնել, Փաշինյանը հազիվ թե համաձայնվի: Մնում է երրորդ տարբերակը, ու կարծես թե, հենց դա էլ ընթացքի մեջ է, ու ներկայիս լարվածություններն էլ պետք է դրանով բացատրել: Այլ բան, որ գրեթե զրոյից ներկայիս Արցախի ստեղծումը ղեկավարած այդ նույն «փորձառու հրամկազմը» այս տարբերակին ակնհայտորեն դեմ է: Ավելին, Բալասանյանից ազատվելով, Սահակյանը նման ինտրիգային իրավիճակում ՊԲ հրամանատարի պաշտոնից հեռացած գեներալ Լեւոն Մնացականյանին նշանակեց Արցախի ոստիկանապետ: Իսկ դա ակնարկ է, որ նախ՝ անձերի փոփոխությունը դեռ բավական չէ «փորձառու հրամկազմը» խաղից դուրս թողնելու համար: Երկրորդը, որ, արցախյան իշխանությունները փորձում են ամրապնդել ներքին դիրքերը՝ պատրաստ լինելու դիմակայել նաեւ «հեղափոխության» մեխանիկական ներմուծումներին: Առավել եւս, որ նման ճնշումային իրավիճակը չի կարող շատ երկար շարունակվել, հաշվի առնելով, որ Փաշինյանը խորացող ցայտնոտային փուլում է: Համանախագահներն ավելի համառորեն են առաջ տանում բանակցային գործընթացն ակտիվացնելու գաղափարը, Ադրբեջանն իր հերթին է նյարդայնության նշաններ ցուցաբերում` դրանով էլ ավելի մեծ համառության դրդելով համանախագահներին: Կան խոսակցություններ, որ պետերբուրգյան վերջին հանդիպման ժամանակ Պուտինը եւս բանակցային ակտիվացման պնդումն է առաջ տարել: Այսինքն, վաղը-մյուս օրը պետք է նստել բանակցային սեղանի շուրջ, որի ընթացքում այս պահին երկու տեսանելի հնարավոր քայլ կա՝ անձնական պատասխանատվությամբ ընդունել ՄԽ-ի հայտնի առաջարկն ու այդ ուղղությամբ առաջ գնալ կամ հրաժարվել դրանից: Երկու տարբերակն էլ, հասկանալի է, կունենան իրենց հետեւանքները:

Թուրքիան գրավել է Ռաս-Էլ-Այինը

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА