o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ Է ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԳԱՂՈՒԹԱՐԱՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԳՐԱՎԵԼԸ

12.06.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ Է ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԳԱՂՈՒԹԱՐԱՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԳՐԱՎԵԼԸ

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ուզուրպատոր Նիկոլ Փաշինյանի աչքի գրողն է, եւ վոժդը կլինիկական մոլուցքով ձգտում է նրան բանտ վերադարձնել, դա նորություն չէ: Սակայն երբ տեսնում ես, որ Արցախի կամ Արցախի հետ առնչված ողջ ռազմաքաղաքական էլիտայի դեմ համակարգված գործողություններ են կատարվում, ակնհայտ է դառնում, որ դա սոսկ անձնական մանրախնդիր եւ էժանագին վրեժ չէ: Դա համակարգված եւ ծրագրված գործունեություն է: Ու, ըստ ամենայնի, դրա պատվիրատուն դրսում է:

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԸՆՏՐԵՑԻՆ «ԿՐԾԱԾ» ԱՊԱԳԱ

 

ԵԹԵ ԱԼԻԵՎԸ ԼԻՆԵՐ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ...

Ինչքան էլ ֆանտաստիկ կամ սրբապիղծ հնչի այդպիսի վերնագիրը, այնուամենայնիվ, առկա գործընթացները թույլ են տալիս հնչեցնել հարցադրում` այդ ի՞նչ չի անում Արցախի ու հայոց պետականության դեմ Նիկոլ Փաշինյանը, որ կկարողանային անել Ալիեւը, կամ այլ արտաքին թշնամիները, եթե ՀՀ վարչապետի լծակները ինչ-որ ֆանտաստիկ եղանակով հայտնվեին նրանց ձեռքում: Եվ իրոք, հարց է ծագում` այդ ինչո՞ւ է վոժդը Արցախում փնտրում «դավադիր պատերազմ սանձազերծող» եւ «հող հանձնող» չարագործներ, երբ այդպիսի հարցադրումն իսկ արդեն հաղթաթղթեր է տալիս Ադրբեջանին: Եվ ինչո՞ւ է անընդհատ լարվում հենց պատերազմի բովում Արցախը պահած եւ փայփայած ռազմաքաղաքական գործիչների դեմ: Մի՞թե ակնհայտ չէ, որ այսօրվա պայմաններում վերամիավորված Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ապահովելը պետք է միայն ու միայն հայերիս, իսկ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններն անխտիր հնարավորության դեպքում մեր հաշվին հարց լուծելու շանսը ձեռքից չեն բաց թողնիԻսկ քայլերն ակնհայտ են: Ռոբերտ Քոչարյանի դեմ մոլուցքը անասնական մակարդակի է հասած: Մշտական կեղտոտ քարոզչություն է իրականացվում Սերժ Սարգսյանի դեմ: Իսկ այն, ինչ արվում է գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ, այլ կերպ, քան միտումնավոր այլանդակ խոշտանգում բնութագրել հնարավոր չէԱրցախյան մարտական գեներալների հանդեպ ստորագույն ոտնձգությունները բոլորիս աչքի առաջ են: Այսպես, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից Վիտալի Բալասանյանին հեռացնելուց առաջ Հայաստանի լրատվական դաշտում համառորեն լուրեր էին պտտվում շանտաժի մասին, որ Արցախին տրամադրվող ֆինանսական միջոցները կարող են կասեցվել, եթե գեներալը շարունակի պաշտոնավարելԵվ ահա, Վիտալի Բալասանյանը հեռացվել է պաշտոնից: Ճիշտ է, դրան պաշտոնական բացատրություն է տրվում, որ գեներալը պարզապես պատրաստվում է ընտրարշավի, բայց միաժամանակ նաեւ նախագահի խորհրդականի պաշտոնից է հեռացվում եւ մեկ այլ գեներալ` Արթուր Աղաբեկյանը, ում վերաբերյալ հիշեցնենք, որ անցյալ տարի փորձ էր արվում կոռուպցիոն քրեական գործ կարել նույն սորոսահպատակ ՀՔԾ-ի կողմից, որն իրականացնում է Քոչարյանի անհեթեթ քրեական հետապնդումը: Այսինքն` կամ Նիկոլը սեփական նախաձեռնությամբ, կամ դրսից ստացված առաջադրանքով ջանք ու եռանդ չի խնայում, որ ամեն կերպ մեկուսացվեն հենց այն ռազմաքաղաքական գործիչները, ովքեր ունակ են կազմակերպել դիմադրություն եւ վիժեցնել մեր հաշվին սեփական խնդիրները լուծող «աշխարհի հզորների» ծրագրերը: Ճիշտ է, ի տարբերություն իր հոգեւոր հայրիկ Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանը չի հայտարարում, թե «աշխարհի դեմ» չի կարելի գնալ, սակայն գործելակերպը նույնն է, ինչ ԼՏՊ-ի օրոք: Դեռ մի բան էլ ավելի նենգ, քանզի ծերուկը գոնե իր զազրելի գործերը չէր քողարկում ժողովրդի անունով:

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ` ԸՆԴԴԵՄ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂՆԵՐԻ

 

ՌԱԶՄԻՇԽԱՆՆԵՐԸ ՀԱՍՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾ

Պարզ է, որ Վիտալի Բալասանյանը Նիկոլին խանգարում էր ոչ միայն որպես արցախյան դիմադրության կազմակերպիչ, այլեւ որպես անձ, որը թույլ չի տա Արցախը վերածել «հեղափոխության օջախի» եւ այդտեղ խամաճիկային վարչակազմ հաստատել: Եվ թվում է, թե Նիկոլը կարող է ուրախությամբ ձեռքերը շփել...

Սակայն Արցախի վերնախավը նաեւ ադրբեջանական լուծ է տեսել, ուստի տիրապետում է այն հնարքներին, թե ինչպես դիմագրավի չարակամ ճնշումներին, որոնք այս անգամ գալիս են Երեւանից: Ժամանակին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվել էր գեներալ Լեւոն Մնացականյանը, ով դուր չէր եկել Նիկոլին, քանի որ բացեիբաց քննադատել էր Սասուն Միքայելյանի կողմից արցախյան ազատամարտի թավշապղծումը: Եվ ահա Վիտալի Բալասանյանին պաշտոնանկ անելուց հետո Բակո Սահակյանը Արցախի ոստիկանապետ է նշանակում Լեւոն Մնացականյանին: Այսինքն` Արցախում հիմա այնպիսի ոստիկանապետ է, որ տարատեսակ ապակայունացումներ խաղարկել չի ստացվի: Նաեւ չպետք է սպասել բարեհաճ վերաբերմունք Սորոսի գրասենյակից գործուղված տարատեսակ ադրբեջանասեր կապտամազիկների հանդեպ: Առավել եւս, որ ՀՀ ՏԻՄ ընտրություններում նույն Նիկոլն իր ՔՊCC-ով չի կարողանում անցկացնել սեփական դրածոներին, կամ ինչպես 1990-ին արտահայտվել էր Արշակ Սադոյանը, «ՀՀՇ-ի պոլի փետերին»: Այնպես որ, կարելի է ասել, որ Արցախում արտահերթ ընտրությունների ուրվականը գրեթե անէացել է: Ինչ վերաբերում է հերթական ընտրություններին, որ պետք է տեղի ունենան 2020-ին, ապա անվիճելի ֆավորիտ է Վիտալի Բալասանյանը, ով հիմիկվանից արդեն կազմում է լայն կոալիցիա:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԻՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

ՍՈՐՈՍԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ  ԳԱՂՈՒԹԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Անշուշտ, այն փաստը, որ Սորոսի հիմնադրամի գրասենյակը ոստիկանական ուժերի կողմից ավելի լավ է պահպանվում, քան իշխանական շենքերը, ուղղակիորեն հուշում է, որ թերեւս իրական վարչապետ պետք է համարել ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ այդ գրասենյակի ղեկավար եւ գլխավոր գրանտաբաշխիչ Լարիսա Մինասյանին: Եվ հենց դրանով կարելի է բացատրել, թե ինչու այդպիսի անհանգստություն են առաջացնում Սորոսի գրասենյակի մոտ անցկացվող բողոքի ակցիաները: Այն, որ բոլոր տեսակի պղծությունները ՀՀ քաղաքացիները կապում են հենց Սորոսի հետ, եւ սորոսական լինելը մեր երկրում հայհոյանք է համարվում, դա անհերքելի իրողություն է: Բայց կա ոչ պակաս կարեւոր բան` սորոսականներին առանցքային պաշտոնների նշանակելըԱյսպես, Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո այդ թափուր պաշտոնին ձգտում կա նշանակել հենց սորոսական կադրերին: Այդ պաշտոնն առանցքային է` ինչպես, այսպես կոչվածանցումային արդարադատության», այնպես էլ Ստամբուլյան կոնվենցիայի ներդրման տեսակետից: Իսկ կադրային ներթափանցումների ձգտումը պայմանավորված է նրանով, որ նույն Սորոսի հիմնադրամը եւ այլ անդրազգային կառույցները թերեւս նույն Նիկոլին համարում են վաղ, թե ուշ դուրսգրման ենթակա ֆիգուր, որի հեռացումից հետո մտադիր են պահպանել առանցքային դիրքերը: Նիկոլն էլ այդ հարցում ձգտում է գնալ անաղմուկ նշանակումների ճանապարհով, որպեսզի, ինչպես կասեր հայագետ Գուրգեն Կարապետյանը` ե՛ւ գայլերը կուշտ մնան, ե՛ւ ոչխարները գլխի չընկնեն, որ իրենց արդեն կերել ենՍակայն այդտեղ խոչընդոտ են դարձել «Վետո» նախաձեռնությունը եւ հակասորոսական այլ քաղաքացիական կազմակերպությունները: Նրանք չեն սահմանափակվում Սորոսի գրասենյակի մոտ անցկացվող պիկետներով, այլեւ լայնորեն տարածում են կոնկրետ սորոսական կադրերի վերաբերյալ հետաքննական նյութեր: Այդ ուղիով նրանք արդեն «փչացրել» են Կարեն Անդրեասյանի հնարավոր նշանակումը, իսկ հիմա էլ նույնն են անում Ռուստամ Բադասյանի հնարավոր նշանակման առնչությամբ: Իհարկե, նույն ամբոխենֆյուրեր Նիկոլը եթե ձեռը ճար լիներ, բանի տեղ չէր դնի համացանցը ողողած այդ նյութերը, բայց կա մեկ այլ հանգամանք` նա մշտապես հավատարմության հավաստիացումներ է անում ռուսների հասցեին եւ ահավոր վախենում է Վլադիմիր ՊուտինիցԻսկ սորոսական մյուս ուղղությունն անշուշտ դատականն է: Ճիշտ է, դատավորները նաեւ կայացնում են այնպիսի վճիռներ, ինչպես Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման ճանաչումը, կամ Արսեն Թորոսյանին ներողություն խնդրել պարտավորեցնելը, սակայն ԲԴԽ ներխուժելը կարծես թե ստացվում է: Գագիկ Հարությունյանի եւ Գեւորգ Դանիելյանի հրաժարականից հետո այդտեղ փորձում են խցկել տերպետրոսյանական կադրերինԻնչ վերաբերում է Հայաստանի սորոսազերծմանը, ապա հարցի վերաբերյալ «Վետո» նախաձեռնությունը քաղաքական ուժերին է ուղարկել պաշտոնական հարցում, եւ որոշ պաշտոնական պատասխաններ արդեն ստացել է: Այսպես, ՀՀԿ-ից պատասխան եկել է փոխնախագահ Մուշեղ Լալայանի ստորագրությամբ, որ կուսակցությունն ամբողջովին կողմ է ապասորոսացմանը եւ կօժանդակի այդ ջանքերին, ԼՀԿ-ն էլ` Էդմոն Մարուքյանի ստորագրությամբ, պատասխան է տվել, որ դեմ է Սորոսի հիմնադրամի փակմանը, դա համեմատելով Ադրբեջանին հավասարվելու հետ: Հետաքրքրական է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատասխանը ինչ-որ փորձագետ աղջնակի ստորագրությամբ, որ այդ հարցը պետք է հղել Արդարադատության նախարարությանը: Թերեւս, այդ տարօրինակ պատասխանն արտացոլում է այն իրողությունը, որ ՔՊCC-ում կա ինչպես ակնհայտ սորոսական թեւ, այնպես էլ Սորոսից անմիջական կախում չունեցողներ: Եվ, երեւի թե, հենց այդ հողի վրա իշխող կուսակցության պառակտումը սարերի հետեւում չէ: Իսկ քանի որ միաժամանակ ե՛ւ ռուսներին, ե՛ւ անդրազգային կառույցներին բավարարելը անլուծելի խնդիր է, դրանից բխում են արդեն նույն Նիկոլի նյարդային, թատերականացված քայլերը, զորօրինակ, այնպիսի տխմարաբանությունը, ինչպիսին է սեւազգեստների վհուկաորսը:

ՆԻԿՈԼԻ ՈՉ ՄԻԱՅՆ «ԿՈՒԶՈՎՆ» Է ԺԱՆԳՈՏ, ԱՅԼ ԱՄԵՆ ԻՆՉ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА