o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

12.06.2019 12:48 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Հարգելի պարոն Սարգսյան, ունենալով Ձեր անձի նկատմամբ ընգծված հարգանք՝ այնուամենայնիվ ցանկանում եմ իմանալ մեկ հարցի պատասխան, որն իսկապես ինձ հուզում է: Դուք արդեն մեկ տարուց ավելի ղեկավարում եք մեր երկիրը և զբաղեցնում եք այդքան կարևոր պաշտոն, սակայն աշխատանքային կամ պաշտոնական այցով չեք եղել Լոռու մարզում, որն ի դեպ, ունի ավելի քան երեք հարյուր հազար բնակիչ: Անկեղծորեն ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է այդ մոտեցման պատճառը: Ես իսկապես չգիտեմ՝ Դուք երբևէ եղել եք մարզում, թե ոչ ՝ բացառությամբ սմարթ կենտրոն այցը, որը սահմանափակվել է միայն այդ կենտրոնով: հիմա ուզում եմ հասկանալ, թե մեր երկրի առաջնորդին չի՞ հետաքրքրում՝ ինչպես են ապրում ամենաաղքատ, բայց և ամենատաղանդավոր մարդկանցով հարուստ բնակավայրերից մեկում: Ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ եթե նման որոշում կայացնեք և այցելեք Լոռի, ապա դա առաջին հերթին մեծ նվեր կլինի Ձեզ, որովհետև Ձեզ ցույց տալու շատ բան ունենք և որ ոչ պակաս կարևոր է՝ իբրև լոռեցի ես ինքս վստահ եմ՝ բազմաթիվ մարդիկ չեն մտածի, որ Ձեզ համար միևնույնն է այս մարզը: Անկեղծորեն ցավ եմ ապրում, որ մեկ տարուց ավելի այդ պաշտոնը զբաղեցնելով՝ գոնե մեկ անգամ չեք ակնարկել մարզի անունը, հույս տվել, որ կգաք, մեր հալը կհարցնեք: Այս հրապարակման պատճառը բացառապես ուշադրության բացակայությունն է, ուստի սիրով հրավիրում եմ Ձեզ Լոռի, խոստանում ուղեկցել, եթե դրա կարիքը լինի:

«Քաղաքականությանն ու բարոյականության համադրելիության մասին կասկածներն գոյության իրավունք ունեն». Արմեն Աշոտյան

Հարգանոք՝ արձակագիր, լրագրող' Սարգիս Գոքորյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА