o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժողովուրդ, երկիր ենք կորցնում, բայց համառորեն չենք ընդունում այդ իրողությունը... Հետո ուշ է լինելու...

12.06.2019 12:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ժողովուրդ, երկիր ենք կորցնում, բայց համառորեն չենք ընդունում այդ իրողությունը... Հետո ուշ է լինելու...

Երեկ զբաղվածության առումով օրս շատ հագեցած էր՝ (այցելություն քրեակատարողական հիմնարկ, հետո հանդիպում տարբեր քաղաքացիների հետ, հուզող խնդիրների քննարկում, հարցազրույցներ և այլն):
Ու գիտեք՞ ինչն էր հետաքրքիր. որ չստեմ՝ տարբեր զբաղմունքի ու կարգավիճակի տեր՝ թվով երևի թե 20-ից ավելի մարդիկ ինձ հարցնում են՝ (բառացի ցիտում եմ հարցը)՝ <<լավ, ի՞նչ ա լինելու սրա վերջը>>...
Իմ 23 տարիների դասախոսական աշխատանքի և շուրջ 13 տարիների քաղաքական գործունեության ընթացքում երբեք ոչ մի հարց անպատասխան չեմ թողել...
Բայց երեկ խախտեցի <<ավանդույթը>>...
Պատասխան չունեի...
Ի՞նչ ասեի, երբ չկա ապագայի անգամ աղոտ տեսլական, կյանքի կանխատեսելիությունը զրոյական աստիճան է, կա թշնամանքի աննախադեպ մթնոլորտ, շարունակվող արտագաղթ, ավանդական արժեքների նկատմամբ ուղղորդված նպատակային ու կատաղի գրոհ, տնտեսության անմխիթար վիճակ, մշակույթի գահավիժում և այդպես շարունակ...
Իսկ իշխանությունը դեռ սևի ու սպիտակի, հեղափոխականի ու հակահեղափոխականի, արժանապատիվի ու անարժանապատիվի տարանջատման ոլորաններում է:
Ժողովուրդ, երկիր ենք կորցնում, բայց համառորեն չենք ընդունում այդ իրողությունը...
Հետո ուշ է լինելու...

​​​​​​​«Սա ծրագիր է, ինչն ամեն գնով փորձելու են իրականացնել». Վահան Բաբայան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА