o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուի որդին 5 խաղում 19 գոլ է խփել. նրան ցանկանում են «փախցնել» «Յուվենթուս»-ից (լուսանկար)

11.06.2019 22:50 ՍՊՈՐՏ
Ռոնալդուի որդին 5 խաղում 19 գոլ է խփել. նրան ցանկանում են «փախցնել» «Յուվենթուս»-ից (լուսանկար)

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին, ով խաղում է «ծեր սինյորա»-ի պատանեկան թիմում, ափշեցուցիչ արդյունավետություն է ցուցաբերում: Վերջերս կայացած մրցաշարում 8-ամյա ֆուտբոլիստը 5 խաղում 19 գոլի հեղինակ դարձավ, ինչի շնորհիվ գրավեց մի շարք թիմերի ուշադրությունը:

Վալվերդե. Չեմ ցանկանում խոսել Նեյմարի մասին

Պորտուգալական Correio da Manhã-ն տեղեկացնում է, որ Լիսաբոնի «Սպորտինգ»-ը, որը «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրի առաջին թիմն է, ցանկանում է Թուրինից «փախցնել» Կրիշտիանու-կրտսերին:

Աղբյուրի հաղորդմամբ, պորտուգալական ակումբն արդեն կապ է հաստատել 34-ամյա ռմբարկու հետ ու հայտնել մտադրության մասին:

Նշվում է, որ այդ հարցում հաշվի է առնվելու նաև երեխայի տատիկի կարծիքը: Հենց Դոլորես Ավեյրոն է հիմնականում զբաղվում նրա դաստիարակությամբ:

Ռոնալդուն լիսաբոնյան թիմում հանդես է եկել մինչև 2003 թվականը, որից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА