o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԶԱՏՈՃԱՅԻՆ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԵՎՍ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԵՑԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ-ՈՒՄ

11.06.2019 22:00 ՍՊՈՐՏ
ԱԶԱՏՈՃԱՅԻՆ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԵՎՍ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԵՑԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ-ՈՒՄ

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարի ավարտին Հրաչյա Մարգարյանն (61 կգ) արժանացավ Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչմանը, իսկ Մհեր Մարկոսյանը (86 կգ) դարձավ փոխչեմպիոն: Եզրափակչում Հրաչյա Մարգարյանը ժամանակից շուտ` 11:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին, իսկ Մհեր Մարկոսյանը լարված պայքարում 2:3 հաշվով պարտվեց վրացի Միրիանի Մաիսուրաձեին:

Սենթ Լուիս.Արոնյանը հաղթեց նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով եւ նվաճեց 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալակիր էին դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ): Հայաստանի թիմի կազմում հանդես եկան նաեւ Հարություն Մանուկյանը (57 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Կոլյա Հարությունյանը (97 կգ) եւ Աշոտ Ռուշանյանը (125 կգ): Այս արդյունքը բավականին դրական կարելի է գնահատել, որովհետեւ, ի տարբերություն հունահռոմեական ոճի ըմբիշների, մեր ազատոճայիններն ավելի քիչ են կարողանում միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցել: Բացի այդ, թիմից բացակայում էին մի քանի առաջատար ըմբիշներ, այդուհանդերձ, բոլոր գույների մեդալներ էլ թիմը կարողացավ նվաճելԱզատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ընտրանու ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանն, ամփոփելով ԵԱ-ի արդյունքները, նշել է, որ սա մի ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի արդյունք է. «Ուրախ եմ, որ ամեն տարի նոր անուններ ենք բացահայտում: Չենք ունենում 2-3 ըմբիշ եւ միայն նրանցից սպասում մեդալներ: Օրինակ, Հրաչյայի մասին ոչինչ ասել չեմ կարող, նա պարզապես բոլորիս զարմացրեց: Մինչեւ այս առաջնությունը ոչ մի լուրջ հաջողություն չէր ունեցել: Այստեղ ստացավ իր հնարավորությունը եւ արդարացրեց իրեն: Դուրս եկավ «մահվան խմբից»: Այնպիսի ըմբիշների հաղթեց, որ անսպասելի էր բոլորի համար: Եզրափակչում էլ տեսաք, ակնհայտ առավելությամբ հաղթեց: Ցավում եմ, որ մեր ըմբիշները, որոնք գոտեմարտում էին կիսաեզրափակիչներում, պարտվեցին: Եթե նրանք իրենցից ուժեղ ըմբիշի պարտվեին, այս փաստն այդքան ցավոտ չէր լինի, բայց հավասար գոտեմարտերում պարտվեցին: Աշխարհի առաջնության կազմում լինելու են փոփոխություններ: Կարող եմ միայն ասել, որ 9 ըմբիշով չենք մասնակցելու»:

«ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՈՒՍԵՐԻՆ Է»

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА