o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԵՏՔ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ»

11.06.2019 21:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏՔ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ»

«Իրավունքի» զրուցակիցն է Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ, տնտեսագետ ՍԱՐԳԻՍ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք պետության ներդրումային քաղաքականության մասին, եւ թե ինչ պետք է անել, որպեսզի խոստացված ներդրումները կյանքի կոչվեն:

ՍԱ՞ ԷՐ ՆԻԿՈԼԻ ԽՈՍՏԱՑԱԾ ԼԱՎ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԿՅԱՆՔԸ

Պարոն Աղաբեկյան, արդյոք ներկայիս վարած տնտեսական քաղաքականությունը կարո՞ղ է նպաստել ներդրումների հոսքին, ինչը երկար ժամանակ է խոստանում են, բայց այդպես էլ չենք տեսնում:

- Բնական է, որ ներդրումները ՀՀ տնտեսական զարգացման կարեւորագույն առաջնահերթություններից են, եւ այդ մասով հաջողություն արձանագրելու համար առաջնային է, որ պետությունը լինի իրավական, ներդումները պաշտպանված լինեն օրենքով, հարկային օրենսդրությունը լինի պարզ եւ բացառի տարբեր տեսակի մեկնաբանությունները: Պետք է տնտեսական քաղաքականությունը լինի կանխատեսելի, իսկ պետական պաշտոնյաների կողմից տնտեսական ոլորտի սպասարկման գործառույթները լինեն նաեւ հանրային վերահսկողության ներքո: Այդ թվում՝ ներդրողների, գործարարների կողմից ձեւավորված հասարակական կառույցների կողմից: Պետք է նաեւ նախատեսել պետական պաշտոնյաների կողմից գործարարների օրինական պահանջները անհիմն մերժելու մասով պատասխանատվություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար մեկնարկում է «Բիզնեսին ընդառաջ» ակցիան

- Ամիսներ առաջ տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին հայտարարվեց: Արդյոք այսօր տնտեսական հեղափոխության գոնե նշույլներ նկատելի՞ են:

- Ներկայումս դժվարանում եմ գնահատել, թե գործադիրը ինչ նկատի ունի՝ տնտեսական հեղափոխություն հայտարարելով: Որովհետեւ տնտեսությունում շատ կարեւոր է ծրագրավորված կանխատեսելիությունը: Կարեւոր է նաեւ, որ տնտեսական երկնիշ զարգացման տեմպեր ապահովելու համար նախ կառավարությունը հաշվառի կենսունակ արտադրողական ուժերը եւ, ըստ ճյուղերի, կենսունակ գործարարներից փորձի կազմակերպել առաջանցիկ զարգացում խոստացող համակարգեր: Այդ թվում` կոպեռացիայի կիրառման հնարավորությունները բացառելով, ֆինանսավորման տեխնոլոգիաների եւ այլ անհրաժեշտ ռեուրսների աղբյուրների հայթայթման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով: Եվ այդ կերպ պետք է ձեւավորել այն պոտենցիալը, որը մրցունակ կլինի եւ կնպաստի ՀՀ արագ տնտեսական զարգացմանը:

Կայացել է ՎՏԲ խմբի – Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումը

- Օտարերկրյա ներդրողները այս պահին հետաքրքրվա՞ծ են ՀՀ-ում բիզնես գործունեություն ծավալելու առումով:

- Օտարերկրյա ներդրողները, որպեսզի ՀՀ-ում ներդրում անեն, պետք հստակ իմանան, որ ներդրումները երաշխավորված են օրենքով եւ իրավակիրառական պրակտիկայով, իսկ պետական ապարատը պետք է գործի շատ ճկուն, եւ նշված գործարարների համապատասխան թույլտվությունները, կամ այլ ակտերը  պետք է կայացվեն շատ արագ՝ օրենքով սահմանված ժամկետում: Ոչ թե միջանկյալ պատասխաններով, կամ մերժելով: Օրինակ, ես այսօր ունեմ գործընկեր ՌԴ-ից, ով ցանկություն ունի մոտ 20 միլիոն դոլարի ներդրում անել Երեւան քաղաքում: Հողատարածք է ձեռք բերել, համապատասխան հայտ ներկայացրել, որպեսզի  ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանա Երեւանի քաղաքապետարանից: Սակայն ամիսներ են անցել, եւ դեռ այդ թույլտվություն չի ստացել: Հիմա պատկերացրեք՝ քսան հազար քառակուսի մետրանոց շենք կառուցելու համար մոտավորապես կկատարվեր 10-12 միլիոն դոլարի ներդրում, դրա 32 տոկոսը լինելու է հարկ ԱԱՀ-ի, շահութահարկի տեսքով եւ այլն: Ստեղծվելու էին բազմաթիվ աշխատատեղեր: Ըստ էության, այդ ներդրում չիրականացնելը պետության համար ենթադրելու է մոտավորապես 3 միլիոն դոլարի չափով լրացուցիչ հարկերի կորուստ եւ թվով մոտ 70 հոգու պակաս աշխատատեղ: Մինչդեռ պաշտոնյաները թույլտվություն դեռ չեն տվել, իսկ պետությունը պատասխանատու պե՞տք է լինի դրա համար, թե` չէ: Չի կարելի այնպես դիտարկել, որ եթե պետբյուջեից մեկը հազար դրամ է գողանում, դրա համար պետք է նստեցնել, իսկ երբ պաշտոնյայի անգործության հետեւանքով միլիոնավոր դոլարներ ենք կորցնում, ոչ ոք պատասխանատվություն չկրի: Նույնը` այլ ոլորտների հետ կապված:

ՀԵՏՈ ԷԼ «ՉԱՐԱԽՈՍՆԵՐԸ» ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՆԻԿՈԼԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ ԿՈՐՑՐԵԼ Է

- Այսինքն` շատ դեպքերում պետական պաշտոնյաների անգործության հետեւանքո՞վ ենք զրկվում ներդրումներից:

- Պետական պաշտոնյաներ ասելով` իհարկե, նկատի չունենք բոլորին: Սովորական մասնագետները, ովքեր փորձառություն ունեն, իրենց գործը բարեխիղճ կատարում են: Բայց համապատասխան ղեկավարը, ում վերջնական որոշումից է կախված նշված ակտի ընդունումը, չի կողմնորոշվում: Այսինքն, ներդրումները խթանելու համար ՀՀ-ում անպայման պետք է կիրառվի այնպիսի իրավակիրառական պրակտիկա, որով համապատասխան շահառուն դիմի պատկան մարմիններին, եւ պետական մարմինները կատարեն քննություն եւ պարզեն, թե պետական կառավարման համակարգի որ օղակում է անգործություն դրսեւորվել, եւ չեն սպասարկվել հանրային կարիքները այն ծավալով, որ ծավալով անհրաժեշտ են, որպեսզի այդ ներդրումը իրականացնեին:

Շատ պետական պաշտոնյաները չեն գիտակցում, որ իրենց որոշումներից է կախված մեր վաղվա ապագան.Սարգիս Աղաբեկյան. Տեսանյութ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА