o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՍՏԱԲԱՆ. ՄԻԵԴ-ՈՒՄ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՊԵՏՔ Է ԼՍՎԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

11.06.2019 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՓԱՍՏԱԲԱՆ. ՄԻԵԴ-ՈՒՄ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՊԵՏՔ Է ԼՍՎԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

Վերջին օրերին անհասկանալի իրավիճակ է ստեղծվել Մանվել Գրիգորյանի հետ կապված: Նախ, նրան չգիտես ինչու քաղաքացիական հիվանդանոցից տարան կալանավայր, երբ բժիշկները կտրուկ դեմ էին: Կալանավայրում մի քանի ժամ պահելով եւ հասկանալով, որ գեներալը ծայրահեղ առողջական վիճակում է, եւ եթե մի բան եղավ, իրենց վրա է մնալու պատասխանատվությունը, տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»: Այստեղ էլ, թերեւս կռահելով, որ պատասխանատվությունն իրենց վրա են գցում, նորից Գրիգորյանին ուղարկեցին քաղաքացիական հիվանդանոց: Թե ում ու ինչի համար էր պետք այս ամենը, որտեղից էր գալիս հրահանգը, կարելի է ենթադրել, հաշվի առնելով, որ այս պատմության ընթացքում ի հայտ եկավ նաեւ գեներալի հետ կապված ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումը, որով արձանագրվում է՝ Գրիգորյանին խոշտանգման են ենթարկել:

«Պարոն Գրիգորյան, Սերժ Սարգսյանը պատմություն է կերտել». Ռեֆորմիստների փոխնախագահ

Ուրեմն, այս ի՞նչ է կատարվում, «Իրավունք TV»-ի տաղավարում փորձեցինք պարզել «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, մի շարք աղմկահարույց գործերով, այդ թվում՝ Մ.Գրիգորյանի, Նորք-Մարաշի զինված խմբի ղեկավար համարվող Արթուր Վարդանյանի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ:

- Ցավոք, արդարադատության համակարգում մենք ունենք նույն պատկերը, ինչ ունեցել ենք նախկին իշխանությունների օրոք: Որոշ գործերով ուղղակի իրականացվում է ընտրովի արդարադատություն: Դա կարող եմ ասել ե՛ւ Մանվել Գրիգորյանի գործով, ե՛ւ Նորք-Մարաշի գործով:Եթե չլիներ թավշյա հեղափոխությունը, ապա վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանին եւ այլ անձանց կառաջադրվեր մեղադրանքը այն նույն հոդվածներով, որն առաջադրվել է իմ պաշտպանյալի նկատմամբ, եւ նրանք կհանգրվանեին այնտեղ, որտեղ այսօր գտնվում է իմ պաշտպանյալը: Ինչեւէ, հեղափոխությունը եղավ, ընտրվեցին այն գաղափարները, որոնք ոգեւորություն առաջացրին բոլորիս մոտ: Արդյունքում, մենք ունեցանք հետեւյալ պատկերը. Նորք-Մարաշի գործը, ինչպես նախկին իշխանությունների ժամանակ կար, նույն կերպ շարունակվում է այսօր, եւ ինչպես գիտեք, դատական նիստեր, որպես այդպիսին, չեն էլ լինում: Իսկ Մանվել Գրիգորյանի գործով կարող եմ ասել, որ տեղի է ունենում դատական խոշտանգում: Տեսեք, երբ նրան ձերբակալեցին եւ կալանավորեցին ¥թողենք կալանքի հիմքերը, որովհետեւ մենք բարձրաձայնում էինք, որ չկային, վերացական էին, իրենք գտնում էին, որ կան¤, անձը ուներ մի քանի հիվանդություններ եւ գտնվում էր բժիշկների մշտական հսկողության տակ: Երկու ամիս անց պաշտպանական կողմը բարձրաձայնեց, որ գրանցվում է հիվանդությունների բացասական դինամիկա, սակայն պետությունը բացարձակ մատը մատին չտվեց: Ավելին, միջգերատեսչական հանձնաժողով ձեւավորեցին, կոնսիլիումներ արեցին եւ փաստեցին, որ, այո, հիվանդություններն ավելացել են, բայց բացասական դինամիկա չկա: Իսկ իրողությունն այն է, որ այսօր նա ունի երեսունից ավել հիվանդություն: Ամիսներ առաջ, երբ մենք որոշեցինք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի անհապաղ տեղափոխենք քաղաքացիական հիվանդանոց, ՀՀ կառավարությունը գրավոր դիմեց ՄԻԵԴ-ին եւ խոստացավ, որ քաղաքացիական հիվանդանոցում բուժում կապահովեն մեր պաշտպանյալի համար: Մինչդեռ օրերս, բուժումը չավարտած, նրան հարկադրաբար տարան «Դատապարտյալների հիվանդանոց»: Արդյունքում, Մ.Գրիգորյանը հայտնվեց 24 ժամվա ռեժիմով  արհեստական շնչառության տակ: Բանը հասել է նրան, որ 16 ժամ ինսուլին են ներարկել, որպեսզի կարողանան գլյուկոզայի մեջ շաքարը իջեցնեն: Թե դրանից հետո այլ օրգաններում ինչ խնդիրներ կառաջանան, դա այլ հարց էԻսկ ահա ՄԻԵԴ-ը որոշեց՝ պարտավորեցնել ՀՀ կառավարությանը, որպեսզի Գրիգորյանի կրիզիսը անցնելուց հետո նրան տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց: Երկրորդ կետով էլ որոշեց, որ այդ գործը, որը մենք մոտ 4-5 ամիս առաջ ներկայացրել էինք ՄԻԵԴ, պետք է լսվի առաջնահերթության սկզբունքով:

Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին թույլ չտվեց խոսել (Տեսանյութ)

- Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է դատարանը խափանման միջոցը փոխելու միջնորդությունները մերժում, նման առողջական վիճակով ի՞նչ վտանգ պետք է ներկայացնի Գրիգորյանը նախաքննության համար:

 - Հակված եմ այն մտքին, որ Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է տեղի ունենում: Ավելին, ուղղակի ցուցում կար, որպեսզի Մանվել Գրիգորյանը գտնվի կալանքի տակ: Հիշո՞ւմ եք, նախորդ տարվա դեկտեմբեր ամսին դատավորներից մեկը համարձակություն ունեցավ արդարադատություն իրականացնել, եւ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվեց: Եվ այդ մեկ ամսվա ընթացքում ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահը պետք է ի պաշտոնե լինի առողջապահության փոխնախարարը: Եվ ի՞նչ արեցին, միջգերատեսչական հանձնաժողովը տվեց եզրակացություն, որով փաստեց Գրիգորյանի ծանր հիվանդությունները, ապա ասաց, որ չնայած դրան, կարող է կալանքը կրել եւ իր կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն հետո, ապահովագրելով իրեն, ասաց, որ հնարավոր է նաեւ, որ կյանքին վտանգ սպառնա: Եվ, ահավասիկ, դատարանն այդ փաստաթուղթը հիմք ընդունելով, Մ.Գրիգորյանին կրկին տեղափոխեց կալանավայր: Արդյունքում` ունեցանք այն, ինչ ունեցանք:

«Նոր» Հայաստանում պաշտոն զբաղեցնելուց առաջ «ֆիլտրո՞ւմ են» սեփական կենսագրությունը

- Պարոն Բաղդասարյան, շատերը Մանվել Գրիգորյանի գործում քաղաքական ենթատեքստ են տեսնում: Կա՞ նման բան:

- Իմ կարծիքով՝ բուն գործը քրեական հարթության տիրույթում է գտնվում: Թե դրանից դուրս տվյալ անձնավորության հետ կապված ինչ-որ հաշվեհարդա՞ր են ցանկանում անել, դա այլ խնդիր է, բայց ես, համենայնդեպս, չեմ տեսնում, որ դա քաղաքական հարթության վրա քննվող ինչ-որ հարց է:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 13-րդ)

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА