o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁՆ ԱՊԱԳԱՅԻՑ, ԿԱՄ «ՓԵՏՐՎԱՐԻ 31-Ի» ԱՎԱՆԴՈՒՅԹԸ

11.06.2019 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁՆ ԱՊԱԳԱՅԻՑ, ԿԱՄ «ՓԵՏՐՎԱՐԻ 31-Ի» ԱՎԱՆԴՈՒՅԹԸ

Ժամանակին ամբողջ հանրությունը բոլ-բոլ զվարճացել էր, երբ նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ այսինչ որոշումը ուժի մեջ կմտնի փետրվարի 31-ին: Այժմ այդ մարդը պետք է նպաստի բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, դա նույնիսկ նախարարության անվանման մեջ կա, բայց իհարկե ոչ ոք չի մոռացել «փետրվարի 31-ը»: Սակայն ժամանակի հաշվարկի հետ պրոբլեմ ունեցող միակ պաշտոնյան չէ պարոն նախարարը: Այս կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին նույնպես ժամանակային կուրիոզ տեսանք: Եվ այդ հրաշքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում: Այդտեղ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը միաժամանակ ե՛ւ վստահված անձ էր ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի համար, ե՛ւ ընտրող էր, ե՛ւ քարոզիչ, ե՛ւ ոստիկան, ե՛ւ... կարճ ասած ամեն ինչ: Սակայն ամենահետաքրքիրը նրա ստացած վստահված անձի վկայականն էր: Պարզվում է, որ վկայականը Ռոմանոս Պետրոսյանին տրվել է օգոստոսի 6-ին: Այսինքն` նա վստահված անձ էր ապագայից: Կամ էլ ընտրական համապատասխան հանձնաժողովը, շարունակելով թվանկարչության ավանդույթը, որոշել էր ապագա ամսաթվով տալ: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է լինելու օգոստոսի 6-ին: Արդյոք որտե՞ղ է լինելու նույն Ռոմանոսը, կամ նրա անսխալական վոժդ Նիկոլը: Տեսնես էլի իրենց տեղերո՞ւմ են «հանգիստ նստած» լինելու, թե արդեն նրանց հասցրած ենք լինելու մոռանալ վատ երազի պես:

​​​​​​​«Թարգի արտաքին քաղաքականությամբ զբաղվելը ու անցի առաջվա գործիդ». Գ. Պետրոսյանը՝ Ռուբինյանին

Ա. ԱՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА