o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանի հանրապետությունը վարչապետ չունի». Զարուհի Փոստանջյան

11.06.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հայաստանի հանրապետությունը վարչապետ չունի». Զարուհի Փոստանջյան

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթվա գլխավոր թեման շարունակում է մնալ, այսպես ասած, «սեւազգեստների որսը»: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, թե ձեւավորվել են սեւազգեստ մարդկանց խմբեր, որոնք քաղաքում շրջում են եւ որոշակի տրամադրություն փորձում ստեղծել, լկտի պահվածքով աչքի ընկնել եւ այլն: Դրան էլ հաջորդեց այն, որ ոստիկանությունը հանձն առավ տասնյակներով սեւազգեստ մարդկանց «փռել ասֆալտին» ու ամերիկյան ֆիլմեր հիշեցնող տեսանյութեր պատրաստել: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ:

Քոչարյանը թույլ չտվեց, որ Արցախը Նիկոլի քաղաքական հայրիկի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակով հայտնվի Ադրբեջանի կազմում. Լևոն Քոչարյան

«ԱՅՍ ՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՅՍՊԻՍԻ ՏԵՍԱՐԱՆ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ»

– Տիկին Փոստանջյան, Դուք տեսնո՞ւմ եք իրական հիմք, որ սեւազգեստ խմբեր են շրջում քաղաքում եւ իրենցից վտանգ են ներկայացնում, ինչի մասին իր մտահոգությունն է հայտնել Ն. Փաշինյանն ու հանձնարարականներ տվել:

Մտել ենք ամառային շրջան, եւ սա ամառային շրջանի բեմադրության սերիաներից մեկն է, որն այսպես են իրենք բնորոշում եւ փորձում են նորից տեսարան ապահովել: Այս շրջանի համար այսպիսի տեսարան է նախատեսված, որ իբրեւ թե ինչ-որ խմբեր կան: Ցավում եմ, որ մեր հանրությունը նորից պետք է ընկնի մոլորության մեջ եւ տրվի այդ տեսարաններին: Մինչդեռ սա լուրջ չէ, եւ շեղելու համար են նման հայտարարություններ արվում ու նման տեսարաններ ապահովում, իսկ բուն խնդիրներին, որոնք առկա են մեր պետության, մեր հանրության, ողջ հայ ազգի առջեւ լուծում չեն տրվում: Եվ հետեւաբար, որպեսզի հանրությունը շեղվի բուն խնդրի լուծումից պետք են այսպիսի «սերիալների», հիմա էլ սեւազայաստանի հանրապետությունը վարչապետ չունի»եստ ինչ-որ խմբերի միջոցով շահել հանրությանը:

Եկել է ժամանակն ուրեմն, որ մենք անենք հաջորդ քայլը. Նիկոլ Փաշինյան

Գուցե սա կոնկրետ ակնա՞րկ, մեսի՞ջ էր ինչ-որ մի թիմի, խմբի...

Եթե մեսիջի խնդիր կա, ապա այս մասին պետք է լրջորեն եւ հիմնավոր փաստարկված ներկայացվի հաղորդում իրավապահ մարմիններին հանցագործության մասին: Իսկ նման կերպով հայտարարություններ անելն իհարկե անլուրջ է: Եվ հանրությունը պետք է զգույշ լինի եւ հասկանա, որ եւս մեկ անգամ իրեն ուղղակի մոլորեցնելու համար տեսարան են ապահովում:

Արթուր Վանեցյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ ՍՊԱՌՎԵԼ Է»

– Թեպետ այս թեման լայնորեն տիրաժավորվեց սոցցանցերում, բայց այդ հայտարարությունից մեկ օր առաջ առավել մտահոգիչ տեսակետներ էր հնչեցրել Ն. Փաշինյանը: Նա մասնավորապես նշել էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ինքն է ներկայացրել, թե ինչ է կատարվում արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում, քանի որ մինչ ինքը, նրանք տեղյակ չեն եղել: Հետո էլ բողոքեց, որ ինքը ներկայացրել է արցախյան բանակցությունների վերաբերյալ իր տեսլականը, դրա հետ համաձայնել է նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բայց նրանցից մեկն իր օգնականին ասել է` «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է: Ի վերջո, ի՞նչն է մտահոգում Ն. Փաշինյանին, որ էլի դավադիրներ է փնտրում:

Նրան քծնում են խելագարվելու աստիճան. Վլադիմիր Պոզները՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Նիկոլ Փաշինյանին տրված ժամանակը սպառվել է, եւ ցավում եմ, բայց պետք է ցիտեմ մեր թշնամու խոսքերը. Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն ասել է. «Մենք իրեն ժամանակ էինք տրամադրել եւ այդ ժամանակն այլեւս սպառվել է»: Նա ուներ վերելակային պայմանավորվածություններ, եւ հավանաբար դրանց ժամկետներն անցել են: Ինչ վերաբերում է ձեր նշած հայտարարություններին, իհարկե, դրանք մտահոգիչ են: Եթե նա ՀՀ վարչապետի անունից է այդպիսի հայտարարություն անում, ապա պետք է ասեմ, որ ՀՀ-ն չունի վարչապետ, որովհետեւ դու մեղադրում ես արցախյան ղեկավարությանը դավաճանության մեջ, մինչդեռ դու ունես փաստացի մոտեցումներ ու այդ մասին հրապարակային հանդես չես գալիս: Ն. Փաշինյանն առժամանակ առաջ հայտնել էր, թե ինքը չունի Արցախի հիմնախնդրի վերաբերյալ լուծում եւ ասում էր, որ պետք է ժողովուրդն այդ լուծումն իրեն առաջարկի, ու ինքն էլ կգնա այդ լուծմամբ բանակցությունների: Բայց պարզվում է` նա ունի ինչ-որ տեսլական, ծրագիր, որի շուրջ ինչ-որ բանակցություններ է վարել որոշ մարդկանց հետ, այդ թվում նաեւ արցախյան իշխանությունների, եւ հիմա այդ մասին բարձրաձայնում է: Չգիտեմ` ճշմարտությունը որտեղ է` նա ունի՞ տեսլական, թե` ոչ: Եթե ունի, ապա խնդրում ենք, որպեսզի այդ մասին բարձրաձայնի: Իսկ եթե չունի, ուրեմն` ուղղակի ստում է եւ ստում է նաեւ այն առումով, որ ինչ-որ բանակցություններ են տեղի ունեցել, ինչ-որ առաջարկություններ է արել արցախյան իշխանություններին, քննարկումներ են միմյանց հետ կատարել եւ համաձայնության եկել: Ամիսներ առաջ մենք տեսանք, որ Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհրդի համատեղ նիստը: Այն, կարծես թե, ընթացավ նորմալ, որեւիցե խնդիրներ չէին առաջացել: Իսկ հիմա ինչ-որ խնդիրների մասին է խոսքը: Իսկ այն, որ խնդիրներ կան, միանշանակ է, որովհետեւ հենց այնպես, Փաշինյանն իր որդուն հետ չէր բերի Արցախից:

«Պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպելու». Նիկոլ Փաշինյան

Դե պարզաբանեցին, որ Աշոտ Փաշինյանին տեղափոխել են Երեւան` ինչ-որ զորավարժություններով պայմանավորված եւ վստահեցրին, որ ժամանակավոր է, եւ նա կրկին շարունակելու է ծառայել Արցախում...

Մենք հասկանում ենք, որ սա ունի քաղաքական ենթատեքստ եւ ժամանակավոր է, թե` ոչ, սա չէ խնդիրը: Խնդիրն այն է, որ այսօր ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ վարչապետի, չունի միասնական դիրքորոշում Արցախի իշխանությունների հետ: Ամեն դեպքում, առաջնագծում քաղաքական, ռազմական որոշումներ կայացնողներն այնտեղի այսօրվա գործող իշխանություններն են, եւ մենք իրավունք չունենք միմյանց հետ ունենալու այսպիսի թշնամական հարաբերություններ, կիսելու, կիսվելու տարանջատվելու, պառակտվելու: Այստեղ մենք պետք է միանշանակ լինենք միասնական, որովհետեւ պետք է հասկանանք, որ թշնամին պատրաստվում է հարձակման: Ընդ որում` ոչ միայն մեկ ուղղությունից, այսինքն` արցախյան արեւելյան հատվածից, այլեւ Նախիջեւանը պետք է դիտարկենք եւ նաեւ Տավուշը: Հետեւաբար, այսպիսի պառակտման գործընթաց սկսելը, նման հրապարակավ ելույթներ ունենալն անթույլատրելի են: Սա դավաճանության ճանապարհ է բացում գործող իշխանության կողմից, եւ այստեղ անդառնալի երեւույթներ կարող են տեղի ունենալ:

Նիկոլ Փաշինյանի ելույթը` Լոս Անջելեսի Գրանդ Փարքում կայացած հանրահավաքի ժամանակ

«ՊԱՌԱԿՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼ Է ՀԵՆՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ»

– Ի պատասխան Ն. Փաշինյանի հայտարարությունների` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ըստ էության փորձել էր հարթել իրավիճակը` ասելով. «Մենք ունենք մեկ հայրենիք, եւ բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար»: Բայց ինչպե՞ս կարող ենք այդ միասնականությունը պահպանել, երբ Ազատության հրապարակում հայտարարում են, թե քարերով հարվածելու են Արցախի նախագահի գլխին, ու այն ամենաբարձր մակարդակով չի դատապարտում հայաստանյան իշխանությունը:

Նիկոլի ասուլիսը Լոսում զավեշտապատում է. Արմեն Աշոտյան

Պառակտման գործընթացը սկսել է հենց Նիկոլ Փաշինյանը, իր հայտարարությունները գրեթե կրկնում են այն, ինչ հայտարարում էր իր հոգեւոր հայրը` Լեւոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանն ասում էր, որ Արցախի հարցը մինչեւ չլուծվի, դուք լավ չեք ապրելու, մոտավորապես այսպես էր բնորոշում` «Սերգո ջան, լավ չես ապրելու», իսկ Ն. Փաշինյանն ասում է, որ մեր հանրությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր ընտանիքից զոհաբերել մի անձի, եւ թե մեր հանրությունը արդյոք դրան պատրաստ է, թե` ոչ: Մինչդեռ մենք պետք է ազգովի պատրաստվենք, եւ ցանկացած պահի պատրաստ լինենք, որովհետեւ մեր վաղեմի թշնամի թուրքը մշտապես ցանկանում է ոչնչացնել մեզ: Այսինքն` անկախ նրանից, ինչ զոհաբերության մասին է խոսքը, պետք է միշտ պատրաստ լինենք, եւ այստեղ համեմատություններ, զուգահեռներ անցկացնելը նույնպես անթույլատրելի է: Նա` որպես ՀՀ վարչապետ, արդեն իսկ մեզ բոլորիս ազգային ծրագրի ներքո պետք է պատրաստած լիներ, որ եթե լինի թշնամական նման հարձակում, ապա մենք պետք է պատրաստի պատասխան տրամադրենք: Եվ ոչ միայն պատասխան, այլ նաեւ նախաձեռնողական քաղաքականություն պետք է վարենք, եւ հայտարարվի, թե որն է այն կետը, որ այդ հարձակումից հետո պետք է խփենք մեր եռագույն դրոշը, ու որոնք է լինելու մեր հաջորդ քայլերը: Իսկ այս պարագայում տեսնում ենք հակառակը` պառակտողական քաղաքականություն իր եւ իր տիկնոջ շուրթերից, եւ դեռ ավելին` հիմա էլ մեր ժողովրդի երկու հատվածների` Հայաստանի եւ Արցախի միջեւ են ուզում սեպ խրել, ինչն անթույլատրելի է:

​​​​​​​«Բոլորիդ փչացնում են եւ այդ բանն անողը հոգեկան հիվանդ Նիկոլը կամ Ամուլսարի ասպետ «նախագահը» չեն, այլ դրանց տերերը»

Կարելի՞ է ասել, որ պարզապես չներվեց Արցախի իշխանություններին, որ Բակո Սահակյանն ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր էին ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Գիտեք, ես այդպես չեմ դիտարկում, որովհետեւ այս ամբողջ գործընթացի հիմքում, իհարկե, Արցախն է, մեր պետականության լինելության հարցն է: Նիկոլ Փաշինյանին հենց այնպես չեն բերել իշխանության, եւ Սերժ Սարգսյանը հենց այնպես չէր, որ բանաձեւում էր` Նիկոլը ճիշտ էր, ինքը սխալվեց: Այս պահին բերվել է այսպիսի մի միջանկյալ կառավարություն` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որի խնդիրն ի սկզբանե հենց Արցախն է:

​​​​​​​«Թարգի արտաքին քաղաքականությամբ զբաղվելը ու անցի առաջվա գործիդ». Գ. Պետրոսյանը՝ Ռուբինյանին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА