o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նախիջեւանի տարածքում Իրանը կոնկրետ շահագրգիռ կողմ է». իրանագետ (Տեսանյութ)

11.06.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Նախիջեւանի տարածքում Իրանը կոնկրետ շահագրգիռ կողմ է». իրանագետ (Տեսանյութ)

Նախիջեւանում այսօր կավարտվեն թուրք-ադրբեջանական համատեղ «Անխախտ եղբայրություն» խորագրով զորավարժությունները: Հենց մեր քթի տակ թուրք-ադրբեջանական եղբայրությունը զորավարժությունների անվան տակ զենք է կուտակում, իսկ դրա վերաբերյալ զարմանալիորեն հայաստանյան արձագանքները մեծ չԵն, քանի որ հայ հանրությանն այս օրերին զբաղեցնում են  մանր ներքաղաքական ինտրիգներով: Այս ֆոնին ինչ դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում կարեւոր նշանակություն ունեցող Իրանի Իսլամական Հանրապետությանը, չնայած նրան, որ վերջին շրջանում հայ-իրանական հարաբերություններն աչքի չեն ընկնում մեծ արդյունքներով, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզեցինք ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասիստենտ, իրանագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԻ տեսակետը:

​​​​​​​«Երբ մարդը ստիպված «ռումբի վրա նստած» է տեղ հասնում. հերի՛ք է, սթափվե՜ք»

Նախիջեւանի տարածքում Իրանը կոնկրետ շահագրգիռ կողմ է, եւ թուրք-ադրբեջանական զորավարժությունները կարելի է նաեւ մեկնաբանել որոշակիորեն գործողություն, որը կարող է ավելի սերտացնել հայ-իրանական հարաբերությունները: Իրանը մեծ խանդով է վերաբերվում թուրք-ադրբեջանական ցանկացած գործակցության, առավել եւս, եթե այդ գործակցությունը վերաբերում է ռազմական ոլորտին, եւ առավել եւս, եթե այդ համագործակցությունը տեղափոխվում է Նախիջեւանի տարածք: Իրանն ամենեւին պատահական պետություն չէ այս տարածաշրջանում եւ առանձնապես անտարբեր էլ չէ նշված տարածքի նկատմամբ, ինչը պետք է անպայման հաշվի առնենք: Կարծում եմ` Հայաստանն այստեղ անելիք ունի, համենայնդեպս, այս փուլում` ավելի ակտիվ համագործակցության ԻԻՀ-ի հետ: Եվ այդ համագործակցությունը պետք է ոչ միայն քաղաքական եւ տնտեսական հատվածներում լինի ակտիվ, այլ նաեւ այս տիպի դեպքերի ֆոնին պետք է փորձել ավելի ակտիվ համագործակցել կամ գործակցության դուռ բացել ռազմական համագործակցության ոլորտի համար: Պետք է նկատի ունենալ, որ անօդաչու թռչող սարքեր են գործածվում այսօր Նախիջեւանի տարածքում այդ զորավարժությունների ժամանակ, ինչն ամենեւին ընդունելի չէ ԻԻՀ-ի համար, եթե հաշվի առնենք, որ դրանք իսրայելական արտադրության են: Ավելին` իսրայելական ռազմաբազաներ կան Ադրբեջանի Հանրապետության հատկապես հարավային տարածքում, որոնք նույնպես ընդունելի եւ ընկալելի չեն իրանական կողմի համար: Այնպես որ, այսօր կան առանձին ոլորտներ, որոնցում պետք է ակտիվ համագործակցել ԻԻՀ-ի հետ եւ փորձել հասնել շոշափելի արդյունքների:

«Սա արդեն պարզապես հեգնանք է կրթության հասցեին»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Թեմայի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում տեղի ունեցած քննարկումը դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА