o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա շատ վատ եւ վտանգավոր ճանապարհ է դառնալու». Արտակ Զաքարյան (Տեսանյութ)

11.06.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սա շատ վատ եւ վտանգավոր ճանապարհ է դառնալու». Արտակ Զաքարյան (Տեսանյութ)

Անդրադառնալով խորհրդարանում ստեղծված ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին եւ մեր այն դիտարկմանը, թե արդյոք այն ջուր չի լցնի Ադրբեջանի ջրաղացին` ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ ընդգծեց, թե նայած հանձնաժողովն ինչպես կտանի այդ գործի քննության ընթացքը:

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Միշա Աղաջանյանի ծննդյան օրն է

-Նախ այդ հանձնաժողովն իր առաջ դրել է խնդիրներ, որոնք 99 տոկոսով ռազմարվեստին տիրապետող եւ ռազմական գործի մեծ մասնագետների խնդիր է: Այսինքն` ըստ իրենց առջեւ դրված խնդիրների տրամաբանության, պետք է մեր բարձրաստիճան զինվորականները գնան եւ պատմեն, թե ինչպիսի մարտավարական եւ ռազմավարական գործողություններ են իրականացրել, եւ ընդհանրապես ինչպիսի իրավիճակ է եղել: Դրա համար նախ պետք է հասկանալ, որ սա պատերազմ չէր, այլ մարտական գործողություններ էին, ռազմաճակատի մի շարք հատվածներում իրավիճակի աննախադեպ սրում էր, որը վերածվել էր մարտական գործողությունների: Պետք է հասկանալ տվյալ ժամանակահատվածում ինչպիսի քաղաքական միջավայր էր տարածաշրջանում, եւ դրանից դուրս, ըստ էության, ինչ շահեր են այդտեղ բախվել: Եվ հասկանալուց հետո` ենթադրենք նույնիսկ օբյեկտիվ մոտեցում են ցուցաբերում` կարողանալո՞ւ են դրա մասին բարձրաձայն խոսել: Այդ բարձրաձայն խոսքի ընթացքում շատ ավելի մեծ հարցեր չե՞ն առաջանալու արտաքին քաղաքականության մեջ, մենք կարողնալո՞ւ ենք դրանով հանդերձ մեր զինված ուժերի առջեւ ավելի հստակ ու կոնկրետ խնդիրներ սահմանել: Նկատի ունեմ քաղաքական պատվերը զինված ուժերին: Չեմ կարծում, որ հանձնաժողովում այն մասնագետներն են, կամ այն մարդիկ են, ովքեր կարողանալու են հստակ պատկերացում կազմել այս հարցերի շուրջ եւ նորից էլի էմոցիաների դաշտում չեն փորձելու ոչ պրոֆեսիոնալ, սիրողական մակարդակի ինչ-որ սլաքներ փորձեն ուղղել այս կամ այն ուղղությամբ: Թող փորձեն, ես դեմ չեմ այդ հանձնաժողովի գործունեությանը, բայց այդ հանձնաժողովը պետք է հագեցած լինի այն աստիճանի պրոֆեսիոնալներով, որ կարողանա ճիշտ հետեւություններ անել եւ որպես իշխող քաղաքական ուժ` իր ներսում հետագա ճիշտ քայլեը պլանավորել: Բայց դրա՞ համար է ստեղծվել այդ հանձնաժողովը: Քաղաքականությունը երկու սայրից է բաղկացած, ես չգիտեմ, թե իրենց համար որ սայրն է ավելի կարեւոր: Եթե դրա արդյունքում կարողանալու ենք շտկումներ մտցնել, փառք ու պատիվ իրենց: Իսկ եթե շահարկումների դաշտում է լինելու, որն ավելի է խորացնելու այս անգամ հասարակություն եւ զինված ուժեր հարաբերությունները, սա շատ վատ եւ վտանգավոր ճանապարհ է դառնալու:

Պայքարել՝ մինչեւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերջնական բացառումը. «Կամքն» ընդունեց որոշում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА