o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններն ակտիվորեն քննարկվում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում. դեսպան

11.06.2019 15:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններն ակտիվորեն քննարկվում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում. դեսպան

Իհարկե, Ռուսաստանն ունի կարևոր դեր ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ այդ թվում՝ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների վրա, բայց չեմ կարծում, որ ամեն ինչ կախված է նրանից:

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտու վայրեր այցելությունից

 Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանն ունի ռազմավարություն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում լարվածություն թույլ չտալու:

«Մենք գործում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց դիրքորոշումն ամփոփոխ է, որ թույլ չտրվի լարվածության աճ: Դրա համար արվում են բոլոր հնարավոր քայլերը:

Ըստ նրա՝ իրենք կողմ են, որ հիմնախնդիրը լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով: «Բայց պարզ է, որ հարցի վերջնական լուծման որոշումը հակամարտության կողմերինն է»,- ասաց նա:

Անդրադառնալով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնք պետք է ապահովեն վերահսկողության մեխանիզմները սահմանին, Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ կարծում է՝ այդ հարցերը ակտիվորեն քննարկվում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ կազմում:

«Ես չեմ ցանկանում խորասուզվել այդ հարցի մեջ:  Ուղիղ ասեմ, որպես ՀՀ-ում դեսպան՝ ես այս քննարկումներում տեղեկացված չեմ»,- ասաց նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА