ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը չկայացավ

11.06.2019 14:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը չկայացավ

Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի պաշտպանը մեկնել է ՌԴ: Նա այս մասին այսօր գրություն էր ուղարկել դատարան և միջնորդել դատական նիստը հետաձգել: Դատարանը նաև տուժողներին էր տեղեկացրել, որ այսօր նիստը չի կայանալու: Դատարան էր ներկայացել միայն մեղադրող դատախազը, որը ևս չառարկեց նիստը հետաձգելու դեմ:

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատաքննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի հուլիսի 10–ին

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին` ժամը 14:00-ին:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ նախաքննական մարմնի` 2018 թ. ապրիլին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Բացի այդ, վերջերս Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցվել է մեկ այլ քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА