ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նազիկ Ամիրյանին թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն. Գրիգորյանին դատարան չէին բերել

11.06.2019 13:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Նազիկ Ամիրյանին թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն. Գրիգորյանին դատարան չէին բերել

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին այսօր դարձյալ չէին ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ պետք է կայանար Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։

ՀՀ երկրորդ նախագահի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գրությունն առ այն, որ ամբաստանյալը գտնվում է ծանր առողջական վիճակում, նա չի կարող մասնակցել նիստին եւ ըստ գրության՝ Մանվել Գրիգորյանը 24 ժամվա ռեժիմով գտնվում է արհեստական շնչառության տակ:

Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, նշել է, որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն, և որ նրա վիճակը վատ է։

Ավելի վաղ iravunk.com–ը գրել էր, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը կայուն ծանր է:

Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից  տեղափոխել էին «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին ՔԿՀ–ում կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը եւ նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА