o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի կալանավորումը վերացնելու պահանջով այսօր բողոք կներկայացվի

11.06.2019 12:32 ՔՐԵԱԿԱՆ
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի կալանավորումը վերացնելու պահանջով այսօր բողոք կներկայացվի

Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող, ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ բողոք կներկայացվի:

ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերլուծությունները

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը: Նա ասաց, որ Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել եւ վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ հունիսի 7-ին որոշել էր երկու ամսով կալանավորել Գեղամ Պետրոսյանին: Վերջինս անազատության մեջ է գտնվում հունիսի 4-ից: Ոստիկանության գնդապետ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):

Ոստիկանության գնդապետը առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ հրաժարվել է ցուցմունք տալ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА