o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եգիպտոսի իշխանությունները փորձում են կանգնեցնել Թութանհամոնի կիսանդրիի աճուրդ-վաճառքը

11.06.2019 11:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Եգիպտոսի իշխանությունները փորձում են կանգնեցնել Թութանհամոնի կիսանդրիի աճուրդ-վաճառքը

Եգիպտոսի իշխանությունները փորձում են կանգնեցնել Թութանհամոնի կիսանդրիի աճուրդ-վաճառքը: Այն պետք է կայանա հուլիսին Լոնդոնում Christie's աճուրդի տանը:

Մտավախություններ են առաջացել, որ կիսանդրին գողացել են Լուքսորի Կարնակ վանքից, գրում է Guardian-ը:

ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

Ակնկալվում է, որ երիտասարդ փարավոնի արձանի գլխի հատվածը կվաճառավի ավելի քան 4 մլն ֆունտով:

Սակայն եգպիտացի պաշտոնյաները աճուրդի տանը կոչ են արել ապացուցել, որ արձանը երկրից հանվել է օրինական հիմքերով:

«Մենք կանենք ամեն ինչ այդ աճուրդ-վաճառքը կանխելու համար»,- ասել է Եգիպտոսի հնությունների հարցերով Գերագույն խորհրդի ղեկավարը:    

Արձանը, որը 28,5 սմ է եւ ավելի քան 3000 տարեկան, համաձայն Christie's-ի նկարագրման՝ «ուժ եւ հանգստություն է հաղորդում»:

Հնությունների նախկին նախարարը կարծիք է հայտնել, որ արձանը լքել է Եգպիտոսը 1970 թվականին: Նրա խոսքով՝ աճուրդի տունը, հավանաբար, չունի օրինական տեղափոխման փաստաթղթերը:

Իսկ աճուրդի տանն ասել են, որ արձանը ձեռք է բերվել մյունխենցի դիլեր Հայնց Գերցերից 1985 թվականին, մինչ այդ այն գնել էր ավստրիացի դիլեր Ջոզեֆ Մեսիինան 1973-74 թթ. արքայազն Վիլհելմ ֆոն Տուրն եւ Տակսից:   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА