o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թեժ պայքար մարզիկների միջեւ

08.06.2019 22:21 ՍՊՈՐՏ
Թեժ պայքար մարզիկների միջեւ

Հայաստանի Prof ITF թաեքվոնդոյի ֆեդերացիան Երեւանում հունիսի 9-ին կանցկացնի Հայաստանի բաց առաջնություն, որին կմասնակցի 5-ից 36 տարեկան մոտ 150 մարզիկ-մարզուհի, այդ թվում՝ ATF-ը ներկայացնող Սամսոն Գրիգորյանի 15 սան։ Մրցաշարն անցկացվելու է 2 տարիքային խմբով՝ մինչեւ 18 տարեկան մարզիկներ (ընդհանուր 7 տարիքային խումբ) եւ 18-ից 36 տարեկաններ։

ԵՐԵՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱՅՈՒՄ

Ֆեդերացիան մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին կպարգեւատրի պատվոգրերով, մեդալներով եւ նվերներով: Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքական թիմը, որը կմասնակցի հունիսին Ղրղզստանում կայանալիք Ասիայի առաջնությանը եւ հուլիսին Իռլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Երկու մրցաշարերին էլ մասնակցելու համար Հայաստանի ֆեդերացիան ունի միջազգային հրավեր։

Մրցաշարի ընթացքում տեղի կունենան նաեւ պրոֆեսիոնալ մենամարտեր: Պրոֆեսիոնալ մենամարտերը տարբերվելու են սիրողականներից ռաունդների քանակով եւ տեւողությամբ։ Մրցաշարին ներկա կլինեն միջազգային վարկանիշ ունեցող, միջազգային մրցաշարերի հաղթողներ Արամայիս Օհանջանյանը, Վլադիմիր Խաչատրյանը, Կարեն Ներսեսյանը եւ Ալբերտ Սարգսյանը, ովքեր մասնակցելու են պրոֆեսիոնալ մարտերին։ Պայքարն ավելի թեժ կլինի հատկապես պրոֆեսիոնալ մարտերում, քանի որ նշվելու է միայն քաշային կարգի վերին սանդղակը եւ մարզիկները չեն կրելու պաշտպանիչ գլխարկներ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 7-ն է։ Մրցաշարը տեղի կունենա հունիսի 9-ին՝ «Աշխատանքային ռեզերվներ» մարզադահլիճում։ Ժամը 11։00-ին տեղի կունենա կշռման արարողությունը։ Բացման արարողությունը եւ եզրափակիչ մենամարտերը՝ ժամը՝ 13։00-ից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА