o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խորվաթիայում, Սլովենիայում և Ղրղզստանում դեսպաններ են նշանակվել

10.06.2019 19:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Խորվաթիայում, Սլովենիայում և Ղրղզստանում դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրով Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Սլովենիայում և Խորվաթիայում ՀՀ դեսպան, Գագիկ Ղալաչյանը՝ Ղրղզստանի դեսպան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակել Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ:

Վարչապետի որոշմամբ նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը

Մյուս հրամանագրով ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»:

  Մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղրղզստանի դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին, համատեղության կարգով, նշանակել Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА