ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել

10.06.2019 18:03 ՔՐԵԱԿԱՆ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սնանկության դատարանի դատավոր Արսեն Բաբայանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։ Համաձայն վերջինիս՝ սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի վրա արգելանք է դրվել, բացառությամբ օրենքով չբռնագանձվող մասի։

Դատարանը արգելել է Բրիթնի Սփիրսի նախկին մենեջերին վիրավորանքներ գրել երգչուհու մասին համացանցում

Հիշեցնենք, որ «ՀայԲիզնեսբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը դիմել էր դատարան՝ խնդրելով սնանկ ճանաչաել Սուրիկ Խաչատրյանին։ «ՀայԲիզնեսբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գ. Թադևոսյանը դատարանին հայտնել էր, որ ՓԲ ընկերության և Սուրիկ Խաչատրյանի միջև 2017թ. հուլիսի 7-ին կնքվել է վճարային քարտով վարկային գծի պայմանագիրը, ըստ որի՝ բանկը պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել է 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչև 2020թ. հուլիսի 7-ը վերադարձնել ստացված վարկը և տարեկան 10% վճարել դրանից:

2018 թվականի հունիսի 22-ին բանկը վարկառուին ուղարկել է պարտավորությունների կատարման վերաբերյալ նախապահանջ՝ վեջինիս տեղեկացնելով պարտքի ժամկետանց գումարը չվճարելու դեպքում վարկային պայմանագրով սահմանված կարգով պարտքի ամբողջ գումարը և վնասները բռնագանձելու մասին, սակայն պարտավորությունները կրկին չի կատարել: Ավելի ուշ Սուրիկ Խաչատրյանին ներկայացվել է բռնագանձման ծանուցում՝ երկամսյա ժամկետում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, իսկ հակառակ դեպքում՝ նաև գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին, սակայն վերջինիս կողմից պարտավորությունները կրկին չի կատարվել:

Դատարանը ուսումնասիրելով դիմումը և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, դրանք և գործի մյուս տվյալները  գտել է, որ «ՀայԲիզնեսբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի դիմումը ենթակա է բավարարման:

Նշենք, որ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА