ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աբովյանում քաղաքապետի թեկնածուի շտաբի պետի մեքենան եւ բնակարանը հրկիզելու գործով հարցաքննվել է 20 մարդ․ ՔԿ ղեկավար

10.06.2019 17:26 ԻՐԱՎՈՒՆՔ
Աբովյանում քաղաքապետի թեկնածուի շտաբի պետի մեքենան եւ բնակարանը հրկիզելու գործով հարցաքննվել է 20 մարդ․ ՔԿ ղեկավար

Այսօր լրագրողներ հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը հայտնել է, որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններից առաջ ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի՝ Վահան Սարիբեկյանի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցվել է քրգործ, որպես վկա հարցաքննվել է մոտ 20 մարդ։ 

​​​​​​​Նորք-Մարաշ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին տեղափոխել են հիվանդանոց

Գրիգորյանը հայտնեց, որ որպես կասկածյալ առայժմ ոչ ոք չի ներգրավվել։ Քրեական գործի շրջանակներում ճանաչվել է տուժողը, ինչպես նաեւ նշանակվել են հրդեհատեխնիկական ու դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։

Նա նշեց, որ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով, որում ասվում է՝ «Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել եւ որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս է պատճառել»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА