ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նորընտիր նախագահին՝ հաղթանակի կապակցությամբ

10.06.2019 15:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նորընտիր նախագահին՝ հաղթանակի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

«Քանի որ Փաշինյանը Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն է ստացել, հիմա պատասխանեմ». Էդուարդ Շարմազանով

Շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունները ցույց տվեցին այն վստահության բարձր մակարդակը, որը Ղազախստանի բարեկամ ժողովուրդը ցուցաբերում է Ձեր և Ձեր գործունեության ծրագրի նկատմամբ:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում բոլոր նպատակների իրականացման գործում՝ հանուն խաղաղության, առաջընթացի և Ղազախստանի բարեկամ ժողովրդի բարգավաճման:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և բարելավել մեր ժողովուրդների ու երկրների հարաբերությունները: Պատրաստ եմ ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով երկխոսության հետագա զարգացման ու համագործակցության ուղղությամբ»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА