ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակ Զեյնալյանը խոսեց իր հրաժարականի պատճառի մասին

10.06.2019 14:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Արտակ Զեյնալյանը խոսեց իր հրաժարականի պատճառի մասին

Արտակ Զեյնալյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ գնահատելով ողջ տեղեկատվական հոսքը: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ իր հրաժարականի դիմումը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շատ հակիրճ այսպես մեկնաբանեց Զեյնալյանը:

Արդարադատության նախարարությունը հրապարակել է հինգ հարց ու պատասխան ցմահ դատապարտյալներին վերաբերող նոր կարգավորումների մասին

«Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով և ոչ միայն մեդիայով՝ այդպիսի որոշում եմ կայացրել՝ ներկայացնել հրաժարականի դիմում»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց, որ  գնահատել է ողջ տեղեկատվական հոսքերը: Զեյնալյանը նշեց, որ խիստ շտապում է, հետո կպատասխանի այլ հարցերի:

Արտակ Զեյնալյանը նախարարի լիազորությունները վայր դնելու մասին հայտարարել է հունիսի 7-ին: Նա շարունակում է պաշտոնավարել՝ մինչև լիազորությունները դադարած համարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրումը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА