o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Facebook-ին և Google-ին մենաշնորհի մեջ են մեղադրում

10.06.2019 18:24 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Facebook-ին և Google-ին մենաշնորհի մեջ են մեղադրում

Ամերիկացի կոնգրեսական Դևիդ Չիչիլինին հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսում որոշել են պարզել Amazon-ի, Apple-ի, Facebook-ի և Google-ի գերիշխանության պատճառները։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։

Նրա խոսքով՝ Google-ը վերահսկում է բջջային հեռախոսներով որոնման 94 տոկոսը, իսկ Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցցանցն է։

Թուրքիան տուգանել է Facebook-ին 271 հազար դոլարի չափով տվյալների արտահոսքի համար

Նա նաև հավելել է, որ այդպիսի գործունեությունն ընկերություններին մենաշնորհի մեջ կասկածելու հնարավորություն է ընձեռում։

Չիչիլինին ընդգծել է, որ հետաքննությունը կոնգրեսականներին կօգնի «մենոշնորհի էկսցեսները» չեզոքացնելու միջոցներ գտնել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА