o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մի քանի ամսից Նիկոլը նույնիսկ իր բազային 7%-ը չի ունենալու». Վահան Բաբայան

10.06.2019 01:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մի քանի ամսից Նիկոլը նույնիսկ իր բազային 7%-ը չի ունենալու». Վահան Բաբայան

«Աբովյանում եւ այլ համայնքներում Նիկոլի պարտությունները ժողովրդի կարմիր քարտն էր Նիկոլին: Նրան թվում էր,որ առաջվա նման քայլելով մարդիկ կրկին անվերապահորեն իրենց քվեն փակ աչքերով տալու են իրեն:Նա նաեւ կարծում էր, որ առաջվա պես թեկնածուները կապ չունեն կարեւորը ինքը կգնա կքայլի կամ կիմանան ո՞վ է Նիկոլի թեկնածուն եւ ավտոմատ կերպով կընտրեն», - գրում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ եւ մանրամասնում. «Երկիրը ավտոպիլոտի ռեժիմից դուրս թռավ: Չկա եւ այլեւս չի լինելու թավշյա իներցիան:Ամեն ինչ փլուզվելու է եւ դա այսօր տեսան Նիկոլի թիմակիցները:Բնավ կարեւոր չէ, ով հաղթեց, կարեւոր է՝ ով պարտվեց: Հետեւություններ կարծում եմ՝ իրենք ունակ չեն անելու, եւ ես ուրախ եմ դրա համար, քանի որ սենց շարունակելու դեպքում մի քանի ամսից Նիկոլը նույնիսկ իր բազային 7%-ը չի ունենալու»:

​​​​​​​«Պետականությունը հզորանում է իր ժողովրդով...». ԱԺ փոխնախագահ

Իսկ վերջում Վ. Բաբայանը հավելել է. «Պարտությունը ժողովրդավարության հաղթանակ ներկայացնողներին էլ մի լավ ժողովրդական ասացվածք հիշեցնեմ էն ...սրտի մխիթարանքի մասին,այ սա լիովին էդ պահնա: Պատրաստվեք, ժողովուրդ, նոր փոփոխությունների»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА