o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նուր-Սուլթանում և Ալմա Աթայում հանրահավաքների ժամանակ ձերբակալվել է հարյուր մարդ

09.06.2019 19:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նուր-Սուլթանում և Ալմա Աթայում հանրահավաքների ժամանակ ձերբակալվել է հարյուր մարդ

Նուր-Սուլթանում և Ալմա-Աթայում ձերբակալվել է չարտոնված հանրահավաքների շուրջ հարյուր մասնակից, - հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մարատ Կոժաևը:

Նրա խոսքերով, ցուցարարները փողոց են դուրս եկել «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» արգելված ծայրահեղական կազմակերպության կոչով: «Այս կազմակերպության` փախուստի մեջ գտնվող առաջնորդը  (Մուխտար Աբլյազովը) ընտրությունների նախօրեին իրականացրել է երկրում իշխանությունների վարկաբեկման և արտահերթ ընտրությունները բոյկոտելու զանգվածային քարոզչական աշխատանք, ընտրաշրջանում հակահասարակական գործողությունների կոչ է արել», - ասել է Կոժաևը:

Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ լույսն անջատվել է

«Իհարկե, բնակչության նման կենտրոնացված մշակումը արտասահմանից չէր կարող անցնել անհետ, ըստ երեւույթին, դրա հետեւանքով է, որ բնակչության որոշ մասը արձագանքել է այդ կոչերին», - ավելացրել է ներքին գործերի առաջին փոխնախարարը:

Կոժաևը ընդգծել է, որ հանրահավաքների ժամանակ ձերբակալված լրագրողները կազատվեն:

Նա նշել է, որ ընտրատեղամասերում լուրջ խախտումներ չեն արձանագրվել:

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Ալմա-Աթայում և Նուր-Սուլթանում չարտոնված բողոքի ակցիաների համար: Երկու քաղաքներում կապը աշխատում է ընդհատումներով, Նուր-Սուլթանում արգելափակված է Հանրապետության և Աբայ պողոտաների երթևեկությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА