o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հորդորում եմ մարզպետին խմել հանգստացնող թեյեր». Նաիրա Զոհրաբյան

09.06.2019 18:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հորդորում եմ մարզպետին խմել հանգստացնող թեյեր». Նաիրա Զոհրաբյան

Այս պահին Աբովյան քաղաքի ոստիկանության մոտ են ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ: Ինչպես ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, բերման է ենթարկվել գործող քաղաքապետի համակիրներից մեկը:

Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց. միացել է Նաիրա Զոհրաբյանը

- Ես որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ուղղակի խնդրեցի ոստիկանության բաժնի պետին մեզ տրամադրել հստակ տեղեկատվություն, թե ինչու է բերման ենթարկվել թեկնախծուներից մեկի՝ տվյալ դեպքում գործող քաղաքապետի համակիրը: Պատասխանն այն էր, թե տեղեկություններ կան, որ ապօրինի զենք եւ զինամթերք կա եւ իրենց պետք է երեք ժամ ժամանակ՝ ճշտելու տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՝ ոչ: Ակնհայտ է մեկ բան, որ փորձ է արվում ընդամենը համակրին, ակտիվիստին մեկուսացնել ընտրական գործընթացներից, որովհետեւ ուղիղ երեք ժամից ընտրական պրոցեսն ավարտվում է: Գիտեք, եթե նրա մոտ նույնիսկ լիներ պլուտոնիում կամ իսկանդեր, առնվազն 10-15 րոպեն բավարար պետք է լիներ այդ ամենը հայտնաբերելու համար:  Մինչդեռ տեղի է ունենում այն, որ մարզպետն ակնհայտորեն գերազանցելով իր իրավասությունները՝ հակաիրավական գործողություններ է կատարում: Ըստ էության, կիրառվում է վարչական աննախադեպ ռեսուրս, ուստի՝ ստիպված եմ այլեւս շատ ավելի կոշտ, մարզպետի վերադասի խոսքերով դիմել մարզպետին՝ հանգի՛ստ նստեք տեղներդ: Դուք ուզում եք ձեր գործելաոճով փաստել, որ Հայաստանում ոչինչ չի՞ փոխվել եւ ձեր բոլոր հայտարարություններն առ այն, թե իրավիճակ է փոխվել, որ այլեւս մեր երկրում վարչական ռեսուրս չի կիրառվելու, ընտրությունների վրա որեւէ կողմնակի ազդեցություն չի լինելու փուչիկ էր: Ո՞վ է իրավունք տվել մարզպետին մտնել տեղամասեր, առգրավել ինչ-որ թղթեր, նյութեր եւ բացատրություններ պահանջել քաղաքացիներից: Կարո՞ղ է մարզպետին նշանակել են գլխավոր դատախազ կամ օպերքննչական ծառայության պետ, մենք տեղեկություներ չունենք: Հորդորում եմ մարզպետին խմել հանգստացնող թեյեր եւ զբաղվել այն գործողություներով, ինչի համար լիազորված է օրենքով եւ Սահմանադրությամբ:

Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքում ընթանում են քաղաքապետի ընտրություններ, որն առավոտվանից սկսած բավականին լարված մթնոլորտում է ընթանում: Խիստ լարված է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА