o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը փաստացի ահաբեկում է մարդկանց, բայց մեզ են բռնել տալիս դրա համար. Արթուր Դանիելյան

09.06.2019 17:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը փաստացի ահաբեկում է մարդկանց, բայց մեզ են բռնել տալիս դրա համար. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» ՀԿ-ի և նույնանուն կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արթուր Դանիելյանը պնդում է, որ հունիսի 8-ին ոստիկանությունը իրենց 11 անդամներին ոստիկանական բաժանմունք տեղափոխելով սահմանափակել է նրանց ազատ տեղաշարժման իրավունքը:

«Իշխանական քարոզիչները երեկվա դեպքը փորձում են մանիպուլյացիաներով շեղել կամ մոլորեցնել բոլորին՝ հայտարարելով, թե փողոցից մարդիկ չեն ձերբակալվել: Ձերբակալվե՞լ էինք, թե՞ բերման էինք ենթարկվել: Ես չեմ ուզում մտնել իրավական տերմինաբանության մեջ: Ինձ համար մի բան միանշանակ էր՝ մեր ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակված էր, ընդ որում՝ ես մի քանի անգամ ոստիկանությունում պետի տեղակալին հարցրեցի՝ կարո՞ղ եմ լքել ոստիկանությունը, պատասխանեց, որ կարող եմ լքել միայն բացատրություն տալուց կամ բացատրություն տալ հրաժարվելուց հետո», -կատարվածի կապակցությամբ այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է Դանիելյանը:

Նկատենք, որ երեկ երեկոյան փողոցից անանուն ահազանգի հիման վրա 11 անձ բերման էր ենթարկվել ոստիկանություն: Սկզբում լուր տարածվեց, որ նրանք ձերբակալվել են: Սակայն գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարել էր, որ «Ադեկվադ»-ի որևէ անդամ չի ձերբակալվել: Մինչդեռ տեղեկատվությունը հենց սկզբից ուղղակիորեն հենց այդպես մատուցվեց:

Արթուր Վանեցյանը, որ բերանը բացի, Փաշինյանը կորած է. Գ. Եղիազարյան

«Դժվար է հավատալ, որ մարդիկ ոստիկանություն հրավիրելը, ինչը տեղի է ունեցել տվյալ դեպքում, կամ նույնիսկ բերման ենթարկելը չեն տարբերում ձերբակալումից: Հետևաբար մնում է կարծել, որ պարզապես մանիպուլյացիոն ծուղակ է հյուսվել, որի մեջ լրատվամիջոցների իմ շատ գործընկերներ են ընկել՝ կամա թե ակամա ստանձնելով այն տիրաժավորողի դերը», իր ֆեյսբուքյան էջում գրել էր Աբրահամյանը:

Այսօր արդեն Դանիելյանը նշել է, որ «Ադեկվադ»-ի անդամների նկատմամբ իրավապահների վարքագծի պատճառը եղել է քաղաքացու կամ քաղաքացիների ահազանգը այն մասին, որ իրենց խումբը ահաբեկում կամ վախի մթնոլորտ է տարածում քաղաքում: «Դա զարհուրելի սուտ է, նման բան տեղի չի ունեցել, և մենք բացատրություն չտալով հանդերձ, պահանջ ենք ներկայացրել, որ պարզվի հաղորդում տված անձի իսկությունը, որպեսզի մեզ համար հասկանալի լինի», -նշել է Դանիելյանը:

Այդուհանդերձ, նա անկեղծացել է ընդգծելով, որ երեկ կատարվածից առաջ իրենք ստացել էին «օդում կախված տեղեկություններ», որ ուժային միջոցների կիրառում է հնարավոր իրենց նկատմամբ: Սակայն այդքանով հանդերձ, անակնկալի են եկել երեկ կատարվածից:

«Մեզ նման օպերացիայի մասին ասել էին ու ընդ որում՝ մեզ այդ մասին ասել էին մինչև Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը սևազգեստ անձանց մասին: Մեզ ասել էին, որ նման օպերացիա է լինելու: Անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ երկրի վարչապետը այդ գաղտնի օպերացիայի մասին կհայտարարի կառավարության նիստի մակարդակով: Բայց փաստը մնում է փաստ: Նա մեկնարկը տվեց և այդ օրից սկսած տեղի են ունենում գործողություններ, որի տրամաբանությունը դժվարանում եմ հասկանալ», -հայտարարել է Դանիելյանը:

Անդրադառնալով այսօր վաղ առավոտյան Գառնիում «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ազատ Ադամյանի նկատմամբ հարձակմանը, Դանիելյանն ասել է, որ հարձակումը գործել է «մի քրեածին տարր, մի քանի անգամ դատապարտված»:

«Այդ գործողությունը ինձ համար հատուկ գործողություն էր՝ հատուկ հավաքագրված գործակալի կողմից: Դրա նպատակը մեզ սադրելն է, որպեսզի հետո պատասխանատվության ենթարկեն: Մեզ ստուգում են, մեր ֆինանսական հոսքերը ստուգում են, ստուգում են մեր անձնական տվյալները, մեր բարեկամների հետ են կապվում, ամեն ինչ փորձում են անել, որ մի բան ունենան մեր վրա», -հայտարարել է Դանիելյանը:

Իրավապահ համակարգից, նրա խոսքով, չեն սպասում պատշաճ արձագանքի, քանզի այդ ամենն իրականացնողը իրավապահ համակարգն է: Դանիելյանի պնդմամբ, Ադամյանի հետ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ հարձակման ժամանակ հարձակում գործած անձը պարբերաբար կրկնել է, որ  «Ադեկվադ»-ները գումար են վերցնում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից:

«Կենցաղային պատճառը միանգամից մի կողմ ենք դնում: Հենքը եղել է քաղաքական, քանի որ այդ անձը մեղադրել է Ազատին Քոչարյանից ֆինանսավորվելու համար», -ընդգծել է Դանիելյանը՝ շեշտելով, որ այս հարցում Ազատ Ադամյանը հրաժարվել է ոստիկանության հետ հանագործակցել:

«Ադեկվադ»- ներկայացուցիչը պնդել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վախի, ատելության մթնոլորտ է ստեղծել, սակայն դրա համար գլխավոր մեղավորն իրենք են համարվում: «Փաշինյանը փաստացի ահաբեկում է մարդկանց, բայց մեզ են բռնել տալիս դրա համար: Հիմա ես ասում եմ՝ մենք իր այդ հանցագործության մասին հաղորդում ենք տալու ոստիկանություն, պահանջելու ենք, որ իրավապահ համակարգը առնվազն նույն վերաբերմունքը դրսևորի նաև քաղաքացի Փաշինյանի նկատմամբ»,-հավելել է Դանիելյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА