o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր մանրամասներ «Ադեկվադ» խմբի անդամ Ազատ Ադամյանի վրա հարձակումից (Տեսանյութ)

09.06.2019 16:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նոր մանրամասներ «Ադեկվադ» խմբի անդամ Ազատ Ադամյանի վրա հարձակումից (Տեսանյութ)

Ադեկվադ ՀԿ-ն քիչ առաջ մամուլի հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Այսօր` վաղ առավոտյան 06:00-ի շրջագայքում, մի քաղաքացի իր՝ առանց պետհամարանիշների մեքենայով միտումնավոր հարվածել է «Ադեկվադ» ՀԿ-ի փոխնախագահ, «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ազատ Ադամյանի մեքենային, որը կայանված էր նրա բնակելի շենքի բակում։ Հարվածելուց հետո միջադեպի հեղինակը մոտեցել է Ազատ Ադամյանի բնակարանի դռանը եւ, կոպտորեն խատելով հանրային անդորրը, ահաբեկելով նրա ընտանիքի անդամներին ու հարեւաններին, Ադամյանին դուրս է կանչել, այնուհետեւ՝ հրահրել վիճաբանություն: Ընթացքում հայհոյել է ու սպառնացել հրազենի կիրառմամբ: Միջադեպը կասեցվել է տեղի բնակիչների ակտիվ միջամտության շնորհիվ: Տվյալ պահին հասցված վնասը միայն գույքային է:

​​​​​​​«Մերժվածները դառնում են պահանջված». Արթուր Թովմասյան

Մեզ հայտնի դարձավ, որ միջադեպի հեղինակը նախկինում բազմիցս դատված, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու եւ մահափորձ իրականացնելու համար, եւ Հայաստանում տեղի ունեցած հեշաղրջման արդյունքում ազատություն ստացած անձ է: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ տվյալ անձը հաճախակի է դիմում նման սադրանքների եւ զարմանալիորեն միշտ խուսափում պատասխանատվությունից: Ըստ երեւույթի՝ սա պայմանավորված է երկրի քաղաքական իշխանության եւ իրավապահ մարմինների հովանավորչությամբ:

Միջադեպը հրահրելիս տվյալ անձը բղավել է, թե Ադամյանը Ռոբերտ Քոչարյանից 20,000 դոլար է ստացել: Այս եւ բազմաթիվ այլ փաստերը հուշում են, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան իշխանության կողմից պլանավորված սադրանք:

Պետք է արձանագրենք նաեւ, որ Ոստիկանության կողմից Ադեկվադներին շինծու ահազանգերով բերման ենթարկելու մարտավարությանը ավելացել է նաեւ քրեածին տարրերի կիրառմամբ սադրանքների կազմակերպումը: Նմանօրինակ սադրանքները Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում եւ խորացնում են Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված ատելության մթնոլորտը:

Հիշեցնենք, որ Մարալիկ քաղաքում մեզ վրա տեղի ունեցած, նախապես պլանավորված՝ կյանքին սպառնալիքներով զուգորդմամբ խմբակային խուլիգանական հարձակման մասնակիցներն ու կազմակերպիչները այդպես էլ որեւէ պատասխանատվության չենթարկվեցին։ Ավելին, վերջին 2 ամիսների ընթացքում իրավապահ մարմինների կողմից՝ «Ադեկվադ»-ի համակիրների բերման ենթարկելու փաստը ոչ այլ ինչ է, քան փորձ՝ կասեցնել մեր գործունեությունն ու լռեցնել մեզ։

ՀՀ դե ֆակտո վարչապետի կողմից հրահրված այս իրավիճակը հանդարտեցնելու, ինչպես նաեւ ապագայում նման դրսեւրումները կանխելու նպատակով կոչ ենք անում քաղաքական ուժերին եւ մեր համաքաղաքացիներին հստակ եւ ոչ երկիմաստ գնահատական տալ այս միջադեպին եւ ստեղծված իրավիճակին առհասարակ:

Հայտարարում ենք, որ անկախ մեր վրա գործադրվող ճնշումներից, մենք հաստատակամորեն շարունակելու ենք մեր գործունեությունը»։

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА