o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն դեմքերի ճանաչման տվյալների պահոց ունի

09.06.2019 12:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Աշխարհ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն դեմքերի ճանաչման տվյալների պահոց ունի

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ունի տվյալների պահոց, որտեղ կա ավելի քան 600 միլիոն լուսանկար: Այս մասին ասված է ԱՄՆ-ի Կոնգրեսի գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ մարմնի՝ Կառավարության հաշվետվության վարչության՝ հունիսի 4-ին հրապարակված զեկույցում:

Պուտինը մեծ աշխարհաքաղաքական ռեւանշ է պատրաստում

«ՀԴԲ-ի բաժինը, որն զբաղվում է դեմքերի ճանաչմամբ, այս պահին ունի որոնման հնարավորությամբ տվյալների պահոց, որը պարունակում է 641 միլիոն լուսանկար, այդ թվում՝ տվյալներ 21 նահանգների վերաբերյալ»,- ասված է փաստաթղթում: Կազմակերպությունն ըստ որում ընդգծում է, որ խոսքը վերաբերում է հենց առանձին լուսանկարներին, այլ ոչ թե մարդկանց թվին, որոնք դրանցում պատկերված են: Տվյալները բերված են 2019 թվականի ապրիլի դրությամբ:

Պահոցը բաղկացած է ինչպես լուսանկարներից, որոնք վերցված են իր իսկ բյուրոյի արխիվից, այդ թվում՝ լուսանկարներից, որոնք իրավապահ մարմիններն արել են կասկածյալներին ձերբակալելիս, այնպես էլ ներկայացված են նահանգների իշխանությունների եւ դաշնային կառավարության կողմից, օրինակ՝ վարորդական վկայականների լուսանկարները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА