КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 06. 12. 2019 : :
Ռոք երաժիշտ, Ակվարիում ռոք-խմբի հիմնադիր Բորիս Գրեբենշչիկովն իր աջակցությունն է հայտնել բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կարողությունների մասին հետաքննություններով հայտնի լրագրող, «Մեդուզա»-ի թղթակից Իվան Գոլունովին, ում Ռուսաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել:
«Ես ուզում եմ հպարտանալ Ռուսաստանով: Իսկ այն, ինչ տեղի է ունենում հիմա, ամոթ է և խայտառակություն: Եվ մինչև Իվանին չազատեն, դա կլինի ամբողջ Ռուսաստանի ամոթը և խայտառակությունը»,- ասել է Գրեբենշչիկովը:
Նշենք, որ ոստիկանությունը պնդում է, թե հետաքննող լրագրողի պայուսակում և տանը խոշոր չափերի թմրամիջոցներ է հայտնաբերել։ Գոլունովը, սակայն, հերքում է մեղադրանքները: