o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռեֆորմիստները դատապարտում են «Ադեկվատի» տղաների հանդեպ կատարվածը

09.06.2019 01:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
 Ռեֆորմիստները դատապարտում են «Ադեկվատի» տղաների հանդեպ կատարվածը

Ռեֆորմիստների կուսակցության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Մենք դատապարտում ենք «Ադեկվատ» նախաձեռնության տղաների հանդեպ կատարվածը եւ կոչ ենք անում չընկճվել եւ շարունակել պայքարը հանուն ադեկվատ մարդկանց, որոնց թիվը գնալով աճում է: Ռեֆորմիստների կուսակցությունը անընդունելի է համարում 37 թվականին բնորոշ քայլերը եւ «անանիմկաների» ինստիտուտի վերականգնումը մեր երկրում: Իրական պայքարը դեռ նոր է սկսվում եւ մեր սերունդը պետք է միահամուռ ուժերով պայքար սկսի հանուն խաղաղ, կայուն,ժողովրդավարական եւ զարգացող Հայաստանի»:

«Ռեստարտ »-ի տղաների գործն ուղարկվել է դատարան

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ» նախաձեռնության 11 անդամների՝ առանց որեւէ ակներեւ հիմքի։ Ինչպես պնդում են  «Ադեկվադի» տղաները, իրենք չեն իրականացրել որեւէ անօրինական գործողություն եւ նման վարվելակերպը համարում են քաղաքական հետապնդում։ 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА