ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր մանրամասներ Հաղպատավանքի վանատանը բռնկված հրդեհից

09.06.2019 01:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նոր մանրամասներ Հաղպատավանքի վանատանը բռնկված հրդեհից

«Հարգելի ընկերներ, հավաստի տեղեկություն ունենալու համար պետք է ասեմ, որ այսօր՝ էլեկտրական լարի կարճ միացման հետեւանքով հրդեհ է բռնկվել Հաղպատավանքի վանատանը, որը գտնվում է վանքի տարածքից դուրս՝ գյուղի նախկին դպրոցի շենքում։ Ցավոք, այրվել է շենքի մոտ 90 % -ը։ Հենց այս պահին դեռ աշխատում են հրշեջները։ Մարդկային կորուստներ եւ վիրավորներ չկան։ Հուսով եմ՝ շուտով կրակի բոլոր օջախները կմարվեն։ Աղոթեք մեզ համար։ Աստված օրհնի բոլորիդ», - այս մասին տեղեկացնում է Հաղպատի վանքի հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԱՏՈՄ քահանա ԱՍԱՏՐՅԱՆԸ:

Ինքնախոստովանական ցուցմունք. Պատրաստվել են սպանել Քոչարյանին. տվել են նաև պատվիրատուի անունը. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 8-ին՝ ժամը 19։01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА