ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Մեր երկրում ձեւավորվել է խտրականության նոր տեսակ». Ռ. Մելիքյան

08.06.2019 23:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
​​​​​​​«Մեր երկրում ձեւավորվել է խտրականության նոր տեսակ». Ռ. Մելիքյան

«Մոտ մեկ ժամ անցկացրեցի ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ իրավապաշտպանական բնույթի փաստաբանական օգնություն տրամադրելով ութ քաղաքացիների։ Ինչպես ինձ պարզաբանվեց, նրանք ոստիկանությունում էին հայտնվել մի քաղաքացու ահազանգով այն մասին, որ սեւազգեստ մարդկանց ինչ-որ խումբ փողոցում զբոսնելիս ահաբեկում է մարդկանց», - այս մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ եւ մանրամասնում. «Այսպիսով, պաշտոնապես կարելի է փաստել, որ մեր երկրում ձեւավորվել է խտրականության նոր տեսակ՝ ըստ հագուստի գույնի խտրականություն։ Վարչապետի՝ հունիսի 6-ի ելույթը, փաստորեն, ՀՀ քաղաքացիների մոտ ձեւավորել է հակաիրավական նախապաշարմունք սեւազգեստ մարդկանց վերաբերյալ, որն էլ հանգեցրել է այդ «ահազանգին»։

ՀՀ երկրորդ նախագահի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

Ռ. Մելիքյանը նաեւ շեշտել է, որ խտրականության այս նոր տեսակի մասին կիրազեկվեն միջազգային բոլոր իրավասու կառույցները։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА