o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վթարի է ենթարկվել «ԼԵՎ ԳՐՈՒՊ»​​​​​​​ ընկերության ղեկավարը

08.06.2019 21:24 ԻՐԱՎՈՒՆՔ
Վթարի է ենթարկվել «ԼԵՎ ԳՐՈՒՊ»​​​​​​​ ընկերության ղեկավարը

Մեր տեղեկություններով այսօր ժամը 18:30-ի սահմաններում Դիլիջանից Երեւան վերադառնալուց Սեւանի մայրուղու, իսկ ավելի կոնկրետ Թերակղզու խաչմերուկի մոտ վթարի է ենթարկվել «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերության մեքենան, որի մեջ է եղել նաեւ ընկերության ղեկավար, մի շարք հայտնի աղմկահարույց գործերով փաստաբան Լեվոն Բաղդասարյանը:

«Զարուհի» կանանց մասին հանդեսը շնորհավորում է «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերությանը

iravunk.com-ը կապ հաստատեց Լ. Բաղդասարյանի հետ, վերջինս հաստատեց տեղի ունեցածը եւ տեղեկացրեց, որ ընթացքի ժամանակ հետեւից հարվածել են ընկերության մեքենային, որեւէ մեկը մարմնական վնասվածք չի ստացել: Պարոն Բաղդասարյանը նշեց, որ վերադառնում էին Մխիթար Գոշի հետ կապված գիտաժողովից: Փաստաբանի ինքնազգացողությունը նորմալ էր: 

iravunk.com-ի այն հարցին, թե արդյոք փաստաբանը միտում է տեսնում տեղի ունեցածի մեջ, հաշվի առնելով աղմկահարույց գործերի պաշտպան լինելու հանգամանքը, վերջինս նկատեց, որ չի կարծում որ դա այդպես է, այլ նշեց, որ սա սովորական  պատահար էր: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА