o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը Ռուսաստանը համեմատել է «խելացի կապիկի» հետ

08.06.2019 18:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը Ռուսաստանը համեմատել է «խելացի կապիկի» հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում պատկերավոր կերպով բնորոշել է Ռուսաստանի դերը համաշխարհային տնտեսական առաջնության համար պայքարում: 

Պորոշենկոն հայտնել է, թե ինչից է «վախենում» Ռուսաստանը

Ինչպես փոխանցում է REGNUM գործակալությունը, հարց է հնչել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմների քննարկման համատեքստում: «Չինացիները լավ ասացվածք ունեն. երբ երկու վագր մենամարտում են հեռվում, խելացի կապիկը նստած նայում է, թե ինչով դա կավարտվի», - պատասխանել է Պուտինը:

«Սակայն ամեն ինչ փոխվում է, այդ թվում և այդ պատկերը», - հավելել է Պուտինը՝ ընդգծելով, որ այսօր Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ սկզբունքներին, որոնք բոլորովին վերջերս են հայտարարվել նաև ԱՄՆ-ի կողմից. դրանք են ազատ առևտրի և միջազգային տնտեսական ասպարեզում ժողովրդավարության գաղափարները:

«Մենք այսօր տեսնում ենք, թե ինչ է կատարվում. նրանք այլ գործելակերպ են սահմանում: Երբ հայտնվեցին ուժեղ մրցակիցներ, որոնք այսօր թափ են հավաքում, ԱՄՆ-ին թվում է, թե նման միջոցներն ընդունելի են, այդպիսով տարատեսակ սահմանափակումներ, մաքսատուրքային պատերազմներ են ընթանում: Դա մեծ վնաս է հասցնում», - ասել է ՌԴ նախագահը:

Վերջինս մատնանշել է, որ եթե մինչև 2022 թվականը նման սահմանափակումները շարունակեն աճել, դա կհանգեցնի համաշխարհային ՀՆԱ-ի նվազմանը 2 տոկոսով, իսկ համաշխարհային առևտրի ծավալները կնվազեն 17 տոկոսով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА