o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպենդիարյանի անվան դպրոցում տեղի կունենա «OST» նախագծի նոր համերգը

08.06.2019 16:38 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
Սպենդիարյանի անվան դպրոցում տեղի կունենա «OST» նախագծի նոր համերգը

«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության «OST» նախագծի շրջանակներում այսօր Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Փոքր դահլիճում կկայանա «Երաժշտական խճանկար» խորագրով դասական երաժշտության համերգ` հայաստանցի տաղանդաշատ երաժիշտների մասնակցությամբ։ 

Գիտնականները ցույց են տվել, թե ինչպիսի տեսք կունենա Երկիրն այլմոլորակայինների աչքերով

«OST» նախագծի նպատակն է աշխուժացնել ու հանրայնացնել հայկական ու Արևելքի երկրների մշակույթը, կազմակերպել զանազան միջոցառումներ ներառելով շահագրգիռ անձանց ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ արտերկրից:

«Երաժշտական այս նախաձեռնությունը նվիրված է հայ մեծանուն գործիչների՝ Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի, Արմեն Տիգրանյանի, Երվանդ Օթյանի և Լևոն Շանթի հոբելյաններին: Այս մեծանուն հայերի շարքում հիշատակված կոմպոզիտորները և այսօր հնչող ստեղծագործությունների հեղինակները իրենց մասնագիտական ստեղծագործական ճանապարհին հանդիպեցին բազմաթիվ խնդիրների, որոնց լուծումը կարևոր էր հայկական երաժշտության հետագա զարգացման համար: Կոմպոզիտորները ստեղծագործական ճանապարհին հանդիպեցին բազմաթիվ խնդիրների, որոնց լուծումը կարևոր էր հայկական երաժշտության հետագա զարգացման համար: Նրանք կոչված էին հիմնադրել ազգային երաժշտական նոր պրոֆեսիոնալ կուլտուրան և տանել այն զարգացման ուղղությամբ», –նշում  է կազմակերպության փոխնախագահ, «OST» նախագծի հեղինակ և համակարգող Դավիթ Բախշիյանը:

Պենտագոնը չինական դեղահաբերը սպառնալիք է անվանել ամերիկյան զինվորականների համար

Նրա խոսքով՝ հայ մեծանուն կոմպոզիտորների և երգահաննների օրինակով «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը մի խումբ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների հետ ստեղծեցին OST նախագիծը, որը միտված է պահպանելու, զարգացնելու և հանրային դարձնելու հայ դասական երաժշտության գոհարները: Եվ հենց այդ նպատակով է նախաձեռնվել «Երաժշտական խճանկար» համերգաշարը:

«Համերգաշարը կոչված է հանրայնացնել հայ դասականների երաժշտական ժառանգությունը և ամրապնդել սերը նրա նկատմամբ: Ըստ այդմ՝ համերգաշարի ծրագիրը հագեցած է լինելու միայն հայ անվանի կոմպոզիտորների և երգահանների ստեղծագործություներով, որոնք կատարելու են «OST»​​​​​​​ նախագծի շրջանակներում միավորված երիտասարդ երաժիշտները», – նշեց հասարակական կազմակերպության նախագահ Բագրատ Մովսեսյանը:

Դասական կիթառի համերգ Սպենդիարյանի տուն-թանգարանում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА