o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աբովյան քաղաքում ավտոմեքենա է հրկիզվել. քաղաքացին ստացել է ձեռքերի այրվածքներ և հոսպիտալացվել

08.06.2019 10:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Աբովյան քաղաքում ավտոմեքենա է հրկիզվել. քաղաքացին ստացել է ձեռքերի այրվածքներ և հոսպիտալացվել

Հունիսի 8-ին, ժամը 04։03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ծեծկռտուք՝ Աբովյան փողոցում

Պարզվել է, որ թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:16-ին, մարվել՝ 04:23-ին:

Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և դիմացի անվադողերը՝ մասամբ:

Քաղաքացի Հ.Ս.-ն (ծնված 1993 թ.) ստացել է ձեռքերի այրվածքներ և հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА