o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չնայած իրավիճակ է փոխվել, փորձեցինք կիսատ չթողնել տուն-թանգարանի կյանքի կոչելը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

08.06.2019 10:19 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Չնայած իրավիճակ է փոխվել, փորձեցինք կիսատ չթողնել տուն-թանգարանի կյանքի կոչելը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 1-ին` հայ մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը, Լուսինե Զաքարյանի եւ ամուսնու` հոգեւոր երգիչ, բանասեր Խորեն Պալյանի բնակարանը, որտեղ նրանք երկար տարիներ ապրելու ստեղծագործել են, վերջապես ցեցերից ու բորբոսից վերածվեց կոկիկ թանգարանի: Հյուրասենյակը վերստեղծվել է այնպես, ինչպես նրանց կենդանության օրոք էր: Այստեղ ներկայացված մասունքները պատմում են նրանց մշակութային հագեցած կյանքի, ստեղծագործական հարուստ ուղու մասին: Ներկայացված են հայ մեծագույն սոպրանո Լ. Զաքարյանի եւ գրաբարի բացառիկ մասնագետ ու շարականագետ Խ. Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը եւ այլ ցուցանմուշներ, որոնք այցելուին կպատմեն նախորդ դարի 2-րդ կեսի այս խոշորագույն մտավորականների մասին` նրանց անգնահատելի դերը հայ հոգեւոր երաժշտության պահպանման ուտարածման գործում:

Այվազովսկու կոլաժներից մինչեւ Գլազունովի պարտիտուրը Թեոդոսիայում ցուցադրվեց Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում

 «Իրավունքի» հետ զրույցում տուն-թանգարանի ճարտարապետ-համակարգող, ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆՆ ասաց, որ տուն-թանգարանի ստեղծումը տեւեց 15 տարիhttps://i.postimg.cc/pL6QhjQq/2.png «Իրականում, տունը, որտեղ նրանք մի քանի տասնյակ տարի ապրել են սիրով ու այդ հարկի տակ ընդունել արվեստասերներին, թանգարանի վերածելու ցանկությունը եղել է Խորեն Պալյանինը: Իսկ մենք փորձել ենք ներկայացնել այնպես, ինչպես եղել է իրենց կյանքի օրոք: Այս գործում Խորեն Պալյանի եղբորորդու` Րաֆֆի Պալյանի դերակատարությունը մեծ է, որովհետեւ, ցավոք, որոշակի խնդիրներ կային, բարդ թնջուկ էր, մի քանի ժառանգներ կային, եւ պարոն Պալյանը կարողացավ համախմբել բոլորին ու բերել ընդհանրուր հայտարարի եւ իրականացրեց հորեղբոր երազանքը»:

Թեոդոսիայում մեկնարկեց Հայաստանի մշակույթի օրերը (Տեսանյութ)

Թեպետ թանգարանը մասնավոր է ու գործում է Լուսինե Զաքարյան հիմնադրամի ջանքերով, Ա. Սամուելյանը շեշտեց, որ թանգարանի ստեղծման ընթացքում մեծ է մշակույթի նախկին նախարարների դերը. «Անշուշտ, այդ ընթացքում մեծ է Մշակույթի նախարարության` նախկին նախարարներ Հասմիկ Պողոսյանի եւ Արմեն Ամիրյանի դերը, ամեն մեկն իր փուլում կաեւոր եւ նշանակալի աշխատանք են տարել այս հարցի լուծման համար: Իսկ մենք էլ, չնայած իրավիճակ է փոխվել, բայց փորձեցինք կիսատ չթողնել այդ նախաձեռնությունը` տուն-թանգարանը կյանքի կոչելը: Փաստացի այսօր թանգարանը գործում է մասնավոր կարգով` Լուսինե Զաքարյան հիմնադրամի թանգարանն է»:

Ավագանու նախկին անդամը իր ներքնազգեստները կարգին Հայկոյին նվիրելու մասին. տեսանյութ

 

«ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԻՐԵՂԵՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻՆ»

Գաղտնիք չէ, որ այս ընթացքում անվանի ամուսինների մասունքների մի մասն անհետացել է, այդ հարցում եւս հետեւողական կլինեն թե՛ Պալյան ընտանիքը, եւ թե՛ տուն-թանգարանի ու հոգաբարձուների խորհուրդը, այդ մասին տեղեկացրեց Ա. Սամուելյանն ու շեշտեց, որ արդեն նվիրատվություններ են եղել նորաբաց տուն-թանգարանին. «Օրինակ` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենը նվիրեց համատեղ լուսանկար: Եթե կան նման մասունքներ, ցանկություն ունեք, որ նրանք պատշաճ ձեւով ներկայացվեն թանգարանում, որ դուք էլ ձեր լուման ունենաք տուն-թանգարանի համալրման գործում, ապա` սպասում ենք: Ի դեպ, Վեհափառ հայրապետը նույնպես խոստացել է որոշակի իրեղեն նվիրատվություն անել տուն-թանգարանին: Հատուկ ասեմ նաեւ, ցուցադրական աշխատանքների ավարտական փուլը ֆինասավորվել է նորին Սուրբ օծություն Գարեգին 2-րդի կողմից: Այս առումով կարեւոր ենք համարում տուն-թանգարանի կապը Մայր Աթոռի, ինչպես նաեւ թե՛ պետական, եւ թե՛ համայնքային կառույցների հետ»,- ասաց Ա. Սամուելյանն ու տեղեկացրեց, որ տուն-թանգարանը գործելու է նաեւ, ե՛ւ որպես երաժշտական հարթակ, ե՛ւ որպես ցուցադրությունների վայր. «Թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանի հետ որոշում կայացրեցինք, որ մեկ ամիս, մինչեւ հուլիսի 1-ը, տուն-թանգարանի մուտքը այցելուների համար անվճար կլինի եւ կգործի շաբաթվա ընթացքում 4 օր` ամեն չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին»:

Պաշտոնական․ Արմեն Ջիգարխանյանը միացել է նախկին կնոջ հետ (ֆոտո)

 

«ԼԱՎ ԵՄ ՀԻՇՈՒՄ ԽՈՐԵՆ ՊԱԼՅԱՆԻՆ, ՆԱ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՄԻՇՏԱՐՏԱՍԱՆՈՒՄ ԷՐ»

https://i.postimg.cc/PfSC5jQM/25.png Խորեն Պալյանի եղբորորդու` Րաֆֆի Պալյանի կրտսեր դուստր ԱԼԵՅՆԱ-ՄԱՐԱԼ ՊԱԼՅԱՆԸ, ով թանգարանի դիզայներն է ու մեծ դեր է ունեցել թանգարանի կայացման գործում, մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ իր համար հեշտ չեն եղել տուն-թանգարանի իրականացման աշխատանքները` սկսած լեզվի խոչընդոտի հաղթահարումից մինչեւ ընտանեկան պատմությունները հանրությանը ճիշտ հասցնելը. «Տասը տարուց ավելի բնակարանը, կահույքը, նրանց նոտաներն ու նկարները փոշու մեջ թաղված էր, ու մենք ամեն ինչ արեցինք, որ դրանք լավ վիճակի բերվեն, քանի որ ուզում էինք ներկայացնել ամեն ինչ այնպես, ինչպես իրենց կենդանության օրոք է եղել, թե ինչպես էին այդ ճաշասենյակում հյուրեր ընդունում, երգում, արտասանում... Իսկ մյուս սենյակում, որտեղ նախկինում ննջարանն էր, ժամանակակից լուծումներ ենք տվել»,- պատմեց Ալեյնա-Մարալ Պալյանն ու շարունակեց. «Լուսինեն դժբախտաբար մահացել էր մինչ իմ ծնվելը, բայց ես լավ հիշում եմ Խորեն Պալյանին, նա այցելում էր մեզ` Լոս Անջելես, եւ միայն լավ հուշեր ունեմ իրենից»,- ասաց Պալյանների ժառանգն ու մտաբերեց. «Նա միշտ մեզ համար արտասանում էր... Հիշում եմ` իմ ու քույրիկիս մկրտության ժամանակ նա մեզ համար երգում էր եկեղեցում, նա իմ կյանքում մեծ հայրիկի դեր է կատարել, քանի որ իմ մեծ հայրիկս էլ մինչ իմ ծնվելն էր մահացել: Ի դեպ, միշտ ինձ ու քույրիկիս հայկական անուններով էր դիմում, քույրիկիս Լուսինե, իսկ ինձ Մարալ...»:

ԻՆՉ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ․ ԳՆԱՀԱՏԵԼ ԵՆ ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА