o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զգուշացում. ինչ է սպասվում պատգամավորներին այս ամիս. «Ժողովուրդ»

08.06.2019 11:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զգուշացում. ինչ է սպասվում պատգամավորներին այս ամիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսն ամբողջությամբ ԱԺ պատգամավորների համար հագեցած է լինելու՝ լսումներ, բյուջեի քննարկումներ, հերթական եւ արտահերթ նիստեր։ Եվ այս հագեցվածությունը պատգամավորների մոտ դժգոհություններ է առաջացրել: Օրենսդիրի՝ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում դժգոհում են, թե այդ հագեցվածության պատճառով շատ այլ գործեր հետաձգում են։ Խնդիրն այն է, որ վերջին շրջանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից հաճախակի են դարձել բացակայությունները: Խոսքը ոչ միայն խմբակցության նիստերից, այլեւ շատ հաճախ ԱԺ մշտական հանձնաժողովների, ԱԺ լիագումար նիստերից եւս։ 2018թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում եւս գլխադասային հանձնաժողովի պատգամավորներից ոչ բոլորն են ներկա լինում, իսկ եթե լինում են, ապա ոչ բոլորն են ակտիվություն ցուցաբերում։ Եվ պատգամավորները մասնավոր զրույցներում նշում են, թե հրահանգ է եղել չբացակայել՝ անկախ նրանից, թե ինչ գործեր կան, եւ հարգելի են լինելու միայն գործուղումները։ «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում գրել էր, որ հերթական նիստի վերջին օրը, երբ հոսանքի հետ կապված խնդիրներ էր եղել, կարգավորելուց հետո ընդամենը 22 պատգամավոր էր մնացել դահլիճում, ինչը եւս քննարկման եւ նկատողության պատճառ է դարձել։ 

Հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ. Տուգանելն էլ չօգնեց. «Ժողովուրդ»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА