ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

4 ՄԵԴԱԼ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ 1 ՈՍԿԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

07.06.2019 22:30 ՍՊՈՐՏ
4 ՄԵԴԱԼ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ 1 ՈՍԿԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ընտրանին մրցմանը մասնակցեց այսպիսի կազմով. Գեւորգ Սուքիասյան (55 կգ), Սահակ Հովհաննիսյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Հայկ Մելիքյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Վահե Պողոսյան (77 կգ), Կարեն Խաչատրյան (82 կգ), Հակոբ Բաղդասարյան (87 կգ) եւ Սամվել Սիմոնյան (130 կգ):

Մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունից

Երիտասարդ ըմբիշների ելույթներն ընդհանուր առմամբ արժանի են դրական գնահատականի: Հայաստանի ընտրանին հայրենիք է վերադառնում նվաճած չորս մեդալով եւ ամենակարեւորը Եվրոպայի չեմպիոնով: Մեր թիմի ամենախոստումնալից մարզիկ Մալխաս Ամոյանը, ինչպես եւ սպասվում էր, գերազանցեց իր մրցակիցներին: Եզրափակչում Ամոյանը գոտեմարտեց մոլդովացի Միհայ Պետիչի հետ եւ առավելության հասավ 8:0 հաշվով: Մինչ այդ, Մալխաս Ամոյանը 4 հաղթանակ էր տարել: Աշխարհի երիտասարդների չեմպիոնին մեկնարկային գոտեմարտերում ամեն ինչ հեշտ էր տրվում, բայց քառորդ եզրափակչում Ամոյանը իրեն բարդ դրության մեջ դրեց, բայց պատվով կարողացավ կազմակերպվել ու հաղթեց վրացի ըմբիշին 8:4 հաշվով: Կիսաեզրափակիչում Ամոյանը նույնպես կամային որակներ ցուցադրեց՝ ծանր գոտեմարտում պարտության մատնելով ռուս Սերգեյ Ստեփանովին 5:4 հաշվով: Հայկ Մելիքյանի անցած ճանապարհը պակաս տպավորիչ չէր: 1/8 եզրափակիմ նա 8:0 հաշվով հաղթել է սերբ Ալեքսա Իլիչին, քառորդ եզրափակիչում կամային հաղթանակ է տարել ավստրիացի Ակեր Ալ Օբայդիի նկատմամբ՝ 14:5 հաշվով, իսկ եզրափակիչի ուղեգրի համար պայքարում մրցել է ռուս ըմբիշի հետ ու վաղաժամ հաղթանակ տարել 10:1 հաշվով: Եզրափակչում, ցավոք, Մելիքյանը չկարողացավ որեւէ դիմադրություն ցույց տալ վրացի Գիորգի Շոտաձեին եւ բավարարվեց արծաթե մեդալով: 60 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը երրորդ տեղի համար գոտեմարտում առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Միրոսլավ Սոլովիանի նկատմամբ ու նվաճեց բրոնզե մեդալ: Հրաչյա Պողոսյանը 63 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ՝ 9:0 հաշվով հաղթելով բելառուս Ալեքսանդր Պեչուրենկային: Իսկ ահա 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գեւորգ Սուքիասյանը 1:3 հաշվով պարտվեց ադրբեջանցի Զաուր Ալիեւին: Կարեն Խաչատրյանն էլ սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք էր ստացել, բայց պարտվեց խորվաթ Կառլո Կոդրիչին: Այսպիսով, 4 մեդալով ու 93 միավորով Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ տեղը՝ զիջելով Թուրքիային (95 միավոր), Հունգարիային (124 միավոր), Վրաստանին (151 միավոր) եւ Ռուսաստանին (159 միավոր): Մրցագորգն արդեն ազատ ոճային ըմբիշներինն է:

ԱԶԱՏՈՃԱՅԻՆ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԵՎՍ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԵՑԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ-ՈՒՄ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА