o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԳՈՒՇԱՑԵ`Ք ԼՈՂԱՓԵՐԻՑ ՈՒ ԲԱՑ ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻՑ...

07.06.2019 21:50 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԶԳՈՒՇԱՑԵ`Ք ԼՈՂԱՓԵՐԻՑ ՈՒ ԲԱՑ ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻՑ...

Հարգելի բժիշկ, հնարավո ՞ ր է լողավազաններից «սունկ հավաքել»:

Հարցին պատասխանում է մաշկաբան ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ.

- Երեւանյան լողավազանները բավականին բարվոք վիճակում են գտնվում. այստեղ հիմնականում պահպանված են սանիտարահիգիենիկ նորմերը: Նախկինում լողավազանների վատ ախտահանման պատճառով ջրի միջոցով բավականին մեծ քանակությամբ ինֆեկցիաներ ու սնկեր դառնում էին վարակի աղբյուր: Հիմա պատկերն այլ է. լողավազաններն ախտահանվում են հատուկ միջոցներով ու նյութերով, ինչի արդյունքում վարակ ձեռք բերելու վտանգը նվազել է: Սակայն, այնուամենայնիվ, չի բացառվում ջրից վարակ ձեռք բերելը: Լողավազաններից փոխանցվող սնկերից են` ոտնաթաթի կանդիդոզը, գունափոփոխ որքին, որը տեղակայվում է մարդու մարմնի վրա: Երկուսն էլ իրենցից շատ մեծ վտանգ չեն ներկայացնում, բայց, իհարկե, պայքարել է պետք: Եթե պահպանվեն հիգիենայի կանոնները լողավազաններում եւ լողավազանից դուրս գալուց հետո, կարելի է խուսափել նման վարակից: Խորհուրդ ենք տալիս չօգտվել այլ անձի հողաթափերից, սրբիչներից: Հարգելի նամակագիր, սնկային վարակ կարելի է ձեռք բերել ոչ միայն լողավազան այցելությունների հետեւանքով: Այս առումով ավելի վտանգավոր են լողափերը. լողափերի ախտահանումը պրակտիկորեն հնարավոր չէ: Ախտահարման առումով առավելագույնը, ինչ ունենք լողափերին, դա արեւի ճառագայթներն են, ինչը բավարար չէ, քանի որ շոգ եղանակն ու խոնավ միջավայրը ստեղծում են բարենպաստ միջավայր սնկերի եւ որոշակի մանրէների համար: Այնպես որ, ավելի շատ պետք է զգուշանալ լողափերից ու բաց լողավազաններից օգտվելուց: Մեծամասամբ սնկային հիվանդությունները անզեն աչքով էլ կարելի է ախտորոշել, եթե, իհարկե, փորձառու է բժիշկը: Սակայն անպայման խորհուրդ է տրվում անցնել լաբորատոր հետազոտություն:

ԱՆՈՐԱԿ ՍՆՈՒՆԴԸ` ԴԻՍԲԻՈԶԻ ՊԱՏՃԱՌ

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА