o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԼԻՔԸ

07.06.2019 20:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԼԻՔԸ

Վերջին ժամանակահատվածում եւս պաշտոնական ատյանները փորձում են վստահեցնել, թե տնտեսության հետ կապված ամեն ինչ հրաշալի է, որից էլ բխում է սոցիալական վիճակի «թռիչքներ»:  Այդ թվում, որ ունենք թանկացումների հետ կապված միանգամայն լավ դինամիկա:

ՍԱ՞ ԷՐ ՆԻԿՈԼԻ ԽՈՍՏԱՑԱԾ ԼԱՎ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԿՅԱՆՔԸ

Բայց ահա իրավիճակը, որը գնաճի առնչությամբ մայիս ամսվա հետ կապված ներկայացրեց վիճակագրությունը, միանգամայն այլ իրավիճակ է ներկայացնում: Ընդ որում, նկատելի է, որ վիճակագիրները փորձել են առավելագույնս դրական նոտաներով իրավիճակը նկարագրել, հնարավորինս ընդգծել այն ցուցանիշները, որոնք, այսպես ասենք, առավել մեղմ պատկեր են ցույց տալիս: Օրինակ, ընդհանուր ներկայացնել «սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչք» ճյուղի գնաճը, ընդ որում, մնացած ողջ փաստաթղթում այդպես էլ ցույց չտալով, թե կոնկրետ սննդամթերքի գնաճն ինչքան է կազմել: Քիչ չեն նաեւ ոչ վստահելի տվյալները: Օրինակ, անցած տարվա մայիսի համեմատ ներկայացված է կարտոֆիլի 38.6 տոկոս գնաճ: Մինչդեռ մեկ տարի առաջ այս ժամանակաշրջանում կարտոֆիլն արդեն 150-200 դրամի կարգի էր, այս մայիսին՝ 400-500: Համենայնդեպս, պաշտոնական տվյալներով, անցած մայիսին ունեինք կարտոֆիլի 13.5 տոկոս գնանկում, ներկայիս 38.6 տոկոսանոց աճի փոխարեն: Չնայած այս բոլոր «տարօրինակություններին», ընդհանուր ծանր ֆոնը պահպանվում է: Մասնավորապես, որ անցած տարվա մայիսի համեմատ այս տարի ունեցել ենք ընդհանուր 5.3 տոկոս գնաճ, ինչը լուրջ ցուցանիշ է: Սակայն շարքային քաղաքացիների համար, իհարկե, առաջնային նշանակություն ունեցողը սննդամթերքն է: Ինչքան էլ դրան, ինչպես նշեցինք, կցել են գրեթե զրոյական ունեցող ոչ ալկոհոլային խմիչքները եւ արեստականորեն նվազեցրել սննդամթերքի թանկացման ծանր ֆոնը, մեկ է, էլի «սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբում ներկայացված է 9.2 տոկոս գնաճ: Սա մեկ բան է նշանակում՝ սննդամթերքի գնաճը գերազանցում է 10 տոկոսը, ինչը ահռելի մեծություն է: Նաեւ հաշվի առնելով, որ հանրությունը հիմնական ծախսերը կատարում է հենց այդ ուղղությամբ: Չնայած, գնաճի նկատելի ցուցանիշներ կան մի շարք այլ ուղղություններում եւս. «Ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ»՝ 10.9 տոկոս, «Առողջապահություն»՝ 8.7 տոկոս, «Տրանսպորտ»՝ 7.5 տոկոս, «Կրթություն»՝ 8.3 տոկոս, «Հանգիստ եւ մշակույթ»՝ 6.7 տոկոս: Արդյունքում, տպավորությունը սա է. հիմնականում թանկացումների էական ցուցանիշներ են: «Պեղել» են մեկ-երկու ոլորտ, այստեղ ֆիքսել զրոյական գնաճ կամ նույնիսկ՝ գնանկում, եւ դրա հաշվին էլ ստացել են ընդամենը 5.3 տոկոսանոց ընդհանուր գնաճ: Ինչ վերաբերում է կոնկրետ ապրանքատեսակներին, ապա այստեղ, իհարկե, ամենացայտունը բանջարեղենի գներն են. «Բանջարեղենի ապրանքախմբում1 2019թ. մայիսին 2018թ. մայիսի համեմատ արձանագրվել է 22.0% գնաճ, իսկ 2019թ. ապրիլի համեմատ՝ 7.8% գնանկում»: 22 տոկոսանոց թանկացումը, ինչ խոսք, ահռելի մեծություն է, հաշվի առնելով նաեւ, որ բնակչության սննդային զամբյուղում առանց այդ էլ բանջարեղենը շատ մեծ տեղ ունի, որն էլ ավելի է մեծանում տարվա այս ամիսներին: Նաեւ հաշվի առնենք, որ մեկ տարի առաջ 22 տոկոս գնաճի փոխարեն ունեինք 21.4 տոկոս գնանկում (տե՛ս գրաֆիկը): Ընդ որում, նաեւ ապրիլի համեմատ 7.8 տոկոսանոց գնանկումը քիչ բան է փոխում. անցած տարի ամսական գնանկման այդ ցուցանիշը 15.2 տոկոս էր, այսինքն, սեզոնային շարժը բերել է կրկնակի պակաս գնանկման, ինչը վկայում է շուկայում տվյալ ապրանքախմբի պակասի մասին: Ինչո՞ւ: Կարելի էր մտածել, թե տարվա մի փոքր «ետ ընկած» լինելը նպաստել է, որ բերքը ժամանակին չհայտնվի շուկայում, ու բերել է գնաճի:

ՀԵՏՈ ԷԼ «ՉԱՐԱԽՈՍՆԵՐԸ» ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՆԻԿՈԼԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ ԿՈՐՑՐԵԼ Է

Սակայն դա ամսական դինամիկայի վրա չէր կարող էապես ազդել. ապրիլին ու մայիսին ունեցել ենք նույն կարգի բնակլիմայական իրավիճակ: Նաեւ, նույն կարգի բնակլիմայական իրավիճակ էր անցած տարվա այդ ամիսներին: Այսինքն, եթե անցած տարի ունեինք 15.2 տոկոսանոց գնանկում այդ ամիսներին, մոտավորապես նույն դինամիկան այս տարի եւս պետք է պահպանվեր: Միգուցե՝ ավելի պակաս, բայց ոչ կրկնակի: Իսկ երբ ունենք կրկնակի փոփոխություն, դա ակնարկ է, որ բացի բնակլիմայական իրավիճակից, շուկայում ապրանքի քանակության վրա ազդող այլ գործոն եւս կա: Ավելի կոնկրետ, որ տվյալ ուղղությամբ ավելի քիչ ցանք կա, եւ բերքն էլ նվազել է: Այն, որ գնաճի նման մակարդակի պատճառը հենց մեր տեղական գործոններն են, ապացուցում է նաեւ այն, որ աշխարհի մասշտաբով հայաստանյան գնաճը մնում է ամենաբարձր մակարդակներում: Վիճակագրությունը, ինչպես միշտ, այս մասով ներկայացրել է ապրիլի տվյալները, երբ հայաստանյան գնաճը մայիսի համեմատ մի փոքր ավելի մեղմ էր, բայց այդ պարագայում անգամ մնում ենք առաջատարներից մեկը: Այսպես, դեկտեմբերի համեմատ ապրիլին Հայաստանում գնաճը կազմել է 2.5 տոկոս: Իսկ ահա ԵՄ-ում՝ 1.0, ԱՄՆ-ում` 1.7, ՌԴ-ում՝ 2.1: Ճիշտ է, որոշ երկրներում ավելի բարձր տեմպեր կան, օրինակ, Թուրքիայում՝ 4, Բելառուսում՝ 2.7, Ուկրաինայում՝ 3.4, Վրաստանում՝ 2.8 եւ այլն: Սակայն գործնականում բոլոր այս երկրներում էլ կան բավականին լուրջ քաղաքական խնդիրներ, օրինակ` Թուրքիան բուռն տնտեսական պատերազմի մեջ է ԱՄՆ-ի հետ: Այսինքն, նման բարձր տեմպերի տակ հիմնականում քաղաքական գործոնն է: Հայաստանում վերնախավը պնդում է, որ ամեն ինչ լավ է, մտել ենք «տնտեսական հեղափոխության» փուլ, բոլոր մոնոպոլիստները ջախջախված են, ներքին իրավիճակը՝ կայուն: Այսինքն, գնաճն էլ պիտի լիներ մոտավորապես ԵՄ-ի կարգի՝ համաշխարհային միջին միտումների շրջակայքում: Սակայն ունենք 2.5 անգամ ավելի բարձր թանկացումային դինամիկա: Եվ դա ավելի մեղմ ապրիլին: Իսկ որ մայիսին կարող ենք, երբ անցած ապրիլի համեմատ ներկայացված էր ընդամենը 2.2 տոկոս գնաճ: Իսկ դա նշանակում է, որ մայիսի 5.3 տոկոսանոց գնաճը մեզ կտեղափոխի ռեկորդակիրների շարքը:

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՐՔԱՆ Է ԹԱՆԿԱՑԵԼ ԿՅԱՆՔԸ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА