o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանվել Գրիգորյանի վիճակն էլ ինչքա՞ն պետք է վատանա, որ խափանման միջոցը փոխելու հարց բարձրացվի

07.06.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Մանվել Գրիգորյանի վիճակն էլ ինչքա՞ն պետք է վատանա, որ խափանման միջոցը փոխելու հարց բարձրացվի

Մամուլում երեկ տարածվեց տեղեկություն, որ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է, նա կոմայի մեջ է ընկել` հրաժարվելով դեղերից: Ի՞նչ էր տեղի ունեցել այն գիշեր, երբ սայլակով Մ. Գրիգորյանին փորձում էին հիվանդանոցից տեղափոխել քրեակատարողական հիմնարկ եւ ի՞նչ վիճակում է նա հիմա, «Իրավունքը» մանրամասներ է պարզել Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՑ:

Ովքեր են նորաձեւության ոլորտում այս տարվա լավագույնները

- Մ. Գրիգորյանին, երբ «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխում էին ՔԿՀ, առաջին պահից սկսած` հենց փաստաբանից ստացանք այդ տեղեկությունը, հարցը եղել է մեր ուշադրության ներքո: Իմ ներկայացուցիչներն իրականացրել են պարբերական այցեր, անընդհատ սկզբունքով փաստաբանի հետ կապի մեջ են եղել: Ինքս խոսել եմ նաեւ փաստաբանի հետ, մեր նպատակներն այս ընթացքում առողջական վիճակի հետ կապված հարցերը պարզելն էր: Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն` պայմանավորված առողջական վիճակով, եւ հիմա հրաժարվում է որեւէ տեսակի բուժօգնությունից, հրաժարվում է նաեւ դեղամիջոցներ ընդունել, այդ թվում` շաքարային դիաբետի հետ կապված, եւ դրանով պայմանավորված այն շատ վատ է անդրադառնում իր առողջական վիճակի վրա: Իմ ներկայացուցիչները այցելել են հիվանդանոց եւ արդարադատության նախարարին ուղղված նամակով, որը երեկ առավոտյան եմ ստորագրել, հարցեր եմ առաջադրել` մասնավորապես` արդյոք ՔԿՀ-ի պայմաններում կան հնարավորություններ Մանվել Գրիգորյանին ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնությունը: Եթե կան, որոնք են դրանք, եւ եթե չկան, քննարկել պատշաճ բուժօգնության տրամադրման հարցը: Ուզում եմ նաեւ հատուկ նշել, որ մանրամասն չեմ կարող առողջական վիճակի հետ կապված մանրամասներ ներկայացնել, որովհետեւ բժշկական գաղտնիքի հետ կապված հարցեր կան: Միգուցե, փաստաբանները կարող են ներկայացնել, ես ընդամենը նշեմ, որ նաեւ հարց էինք բարձրացրել` անդրադառնալով Մ. Գրիգորյանի նախընտրած բժշկի հետազոտության հիման վրա արված եզրակացության վերաբերյալ: Սպասում ենք մեր գործընկերների պատասխանին:

Armenian Mashup 4-ը տարին ամփոփում է նոր տեսահոլովակով (Պրեմիերա)

Պարոն Թաթոյան, վիճակն էլ ինչքա՞ն պետք է վատանա, որ նրա խափանման միջոց կալանքը փոխելու հարց բարձրացվի, եւ արդյոք այս առումով Դուք որեւէ լծակ չունեք:

Լծակը հետեւյալն է` եթե մենք ստանանք պատասխան, եթե մեր գործընկերների հետ աշխատանքի արդյունքում հանգենք այն եզրակացության, որ նման հնարավորություն կա, կամ անհամատեղելիության հարց կա, կբարձրաձայնենք այդ մասին: Բայց քանի որ դատական վարույթ է, սա ինձ կոնկրետ կաշկանդում է, որովհետեւ դատարանի վարույթին իրավունք չունեմ միջամտել: Եվ երկորրդ` այս պահին այդ հարցը չեմ բարձրացրել, որովհետեւ դրան գնալու համար եւս մի քանի քայլ կա, որ պետք է պարզենք, հասկանանք, նոր դրանից հետո հարցը առաջադրենք: Փաստաբանը միանգամից միգուցե կարող է այդ հարցը բարձրացնել, բայց Մարդու իրավունքների պաշտպանը կոնկրետ կարգավիճակ ունի, եւ այդ կարգավիճակով  սահմանափակված ենք:

Աբովյանի թիվ 8 դպրոցի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА