o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

07.06.2019 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Իհարկե, Նիկոլի` «սեւազգեստ խմբերի» մասին հայտարարությանը չէր կարող չձայնակցել եւ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ. «Բռնության կոչերին, շարունակաբար անիշխանության իմիտացիա ստեղծելու միտումով արվող հայտարարություններին, գործողություններին պետք է վերջ տալ օրենքի ողջ ուժով»: Անշուշտ, նա այնքան հեռուն չգնաց, ինչքան տխրահռչակ Ստյոպիկ Սաֆարյանը, ով տեղնուտեղը «հեղափոխական զգոնությամբ» հայտարարել էր, թե իրենց գյուղում նկատվել են երկու կասկածելի սեւազգեստներ, բայց, այնուամենայնիվ, զարմանալիորեն խփեց ե՛ւ նալին, ե՛ւ մեխին«Պատկերավոր արված ձեւակերպում եւ արտահայտություն է, ընդ որում` կոնկրետ սեւազգեստը, շատ կոնկրետ օպերատիվ տեղեկության հիման վրա է արված: Ոչ ոք չփորձի բանդաներ ստեղծել, պետությունը իրավասու է եւ ի վիճակի է այս բանդաների ստեղծումը կանխարգելել, կամ եթե ստեղծել են, իրականացնել իրավապահ իր գործունեությունը»: Հիմա չհասկացանք` պատկերավո՞ր ասած էր, թե՞  սեւազգեստների մասին օպերատիվ տվյալ կա: Իսկ, միգուցե, այդ «օպերատիվ տվյալ» կոչեցյալը բաղկացած է զուտ Նիկոլի երեւակայության թռիչքի՞ց:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, ինքը` Նիկոլն էլ, ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ կոչ անելով տասն անգամ ավելի արագ արձագանքող խումբ ստեղծելու, ասաց. «Բռնության քարոզողները հանդես են գալիս որպես իշխանության համակիր կամ ընդդիմության համակիր: ՀՀ-ում բռնության քարոզող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված, որ հաջորդ անգամ բռնության քարոզից առաջ բերանը բացելիս տասն անգամ մտածեն, եթե հետո գնան նման գործողությունների, ուրեմն` տասն անգամ պետք է հակահարված ստանան եւ այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, այլ երկաթյա պետք է լինի»: Անշուշտ, ժամանակն է, որպես իշխանության կողմնակից հանդես եկող թափթփուկներին կարգի հրավիրել: Բայց զարմանալիորեն նույն Նիկոլի ֆեյսբուքյան էջում կարելի է հսկայական քանակությամբ կոչեր տեսնել` «սեւազգեստ մարդկանց» գնդակահարելու, կախելու, քառատելու... Եվ դրան չի միջամտում ոչ միայն ոստիկանության «երկաթյա ձեռքը», այլեւ անգամ էջին հետեւող անձնակազմը ոչինչ չի անում: Դե ինչ, հերթական անգամ տեսանք սուտ Նիկոլի կրկնակի չափանիշները:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, հայ ազգն ունի հերոսներ եւ տականքներ ցանկացած տեղ, այդ թվում եւ լրիվ բռնապետական էրդողանական Թուրքիայում: Մեզ իրավամբ հիացնում է պատգամավոր կարո Փայլանի մշտական խիզախությունը, սակայն ի հակակշիռ դրա առկա են եւ ՄԱՐԳԱՐ ԵՍԱՅԱՆԻ պես ապշեցուցիչ թափթփուկներ: Նրան  վրդովվեցրել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբի (ANCA) Twitter-ի իր էջում արված գրառումը: ANCA-ն իր էջում հրապարակել էր Այասոֆայի լուսանկարը, որում երեւում են Հայաստանի եւ Հունաստանի պետական դրոշները: Լուսանկարին կից արված էր գրառում, որում ասվել էր. «Ստամբուլը կրկին դարձնենք Կ. Պոլիս»: Ի պատասխան դրան` Եսայանն իր էջում կիսվել է ANCA-ի հրապարակումով` կից գրությամբ արտահայտելով իր դժգոհությունը. «Ստամբուլը հավերժ է լինելու: Սուլթան Մեհմեթ Նվաճողը Ստամբուլը գրավելուց հետո բյուզանդական ճնշումների փոխարեն 1461թ. հիմնեց Հայոց պատրիարքությունը»: Դե ինչ, սա եւս մեկ անգամ հաստատում է, որ ամեն «յան» հայ չէ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА