o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բռնության կոչերը սոցիալական հարթակից տեղափոխվել է իրական կյանք»

07.06.2019 19:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Բռնության կոչերը սոցիալական հարթակից տեղափոխվել է իրական կյանք»

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Նաիրա Զոհրաբյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ` երեկ տեղի ունեցած համատեղ նիստում քննարկեցին «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը` անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եկամուտների եւ ծախսերի կատարողականին: Քննարկման առիթից օգտվելով` ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց մտահոգությունը հայտնեցին սոցիալական ցանցերում վերջին շրջանում լայն տարածում գտած ատելության տոտալ քարոզին: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր, նշեց, որ վերջին մի քանի նիստերում ԵԽԽՎ-ում եւս քննարկվում է սոցիալական ցանցերում ատելության, բռնության քարոզը օրենսդրորեն կարգավորելու հարցը:

​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

- Հասկանում եմ, որ այս հարցում պետք է լինենք հնարավորինս զգույշ, այսինքն` փորձենք գտնել այն նուրբ սահմանագիծը, որպեսզի չվտանգենք խոսքի ազատությունը, բայց այս տոտալ ատելությունը, սեւի եւ սպիտակի բաժանումը, որը հենց հիմքն է հանդիսանում բռնության, պետք է կարողանանք կանխել: Արդեն որերորդ նստաշրջանն է ԵԽԽՎ-ում չենք կարողանում գտնել այդ բանաձեւը, որպեզի ճիշտ սահմանագիծը գտնենք: Սակայն վտանգավոր են տենդենցները: Վիրտուալ իրականությունից բռնությունը, ցավոք, տեղափոխվում է ռեալ իրականություն, եւ սա կարող է շատ վտանգավոր հետեւանքներ ունենալ: Վաղը կարող է այլեւս չկարողանանք կանգնենցնել միմյանց հանդեպ փողոցում հաշվեհարդար տեսնելու այս երեւույթը: Այո, երբ տեւական ժամանակ բռնության կոչերը, հայհոյանքը, վիրավորանքը սոցիալական հարթակում էր հնչում, հիմա այն տեղափոխվել է իրական կյանք:

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունների վերաբերյալ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА