ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՐՔԱՅԻ» ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՍԵՎԱԶԳԵՍՏ ՍԱՐՍԱՓԸ»

07.06.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԱՐՔԱՅԻ» ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՍԵՎԱԶԳԵՍՏ ՍԱՐՍԱՓԸ»

Եթե Անդերսենի հեքիաթում միայն միամիտ երեխան է բացականչում` «արքան մերկ է», ապա Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած վոժդի պարագայում շատ-շատերն ու վաղուց աղաղակում են ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում: Բացառությամբ չնչին փոքրամասնության` այդ մերկությունն ակնհայտ է բոլորին: Պարզապես որոշ անհատներ եւ ուժեր ձեւացնում են, որ դա չեն նկատում, որպեսզի դա օգտագործեն սեփական շահադիտական նպատակներով:

ՀՀ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ԴԵՄՔԸ

 

ՆԻԿՈԼԱՍԵՐ ՑՈՒՅՑԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆՆԵՐԸ

Տարբեր ակնհայտ պատվիրված «սոցհարցումներ», ըստ որոնց` իբր թե, Նիկոլին վստահում է առավել քան 80 տոկոսը, շատ են, նույն այդ բացարձակ ժողովրդական աջակցության մասին դատարկ պնդումները ամենուրեք հնչեցնում են եւ թավշյա քարոզիչները` լինեն դրանք իրական մարդիկ, թե ֆեյքերի թիկունքում թաքնվածներ: Բայց լավագույն սոցիոլոգիան, անշուշտ, փողոցն ու հրապարակն է: Եվ եթե վոժդի կոչով դատարաններն արգելափակելու դուրս եկածները 1500-ից ոչ ավել էին, ապա հետագա «հուժկու հանրահավաքները», որոնք նախաձեռնողը Բակո Սահակյանի գլուխը քարով ջնջխելու կոչ արած ոմն Ջիվան Աբրահամյանն էր, հիրավի ոչ թե հանրահավաք էին, այլ` մանրահավաք: Առաջին մանրահավաքի բոլոր մասնակիցները հանգիստ կարող էին տեղավորվել Ազատության հրապարակի բեմի վրա, իսկ երկրորդի ելույթ ունեցողներն ավելի շատ էին, քան ելույթ ունկնդրող «ժողովուրդը»: Դաժան փորձություն դարձավ եւ վոժդի այցը Աբովյան` այդտեղ քաղաքապետի` ՔՊCC-ի թեկնածուին աջակցելու նպատակով քայլարշավ անցկացնելու համար: Քայլարշավի ընդհանուր պատկերն էլ բավականին համեստ էր, եւ եթե այդտեղից հանես լրագրողներին, անվտանգության եւ մարզպետարանի աշխատակիցներին, ինչպես նաեւ Երեւանից եւ այլ վայրերից ավտոբուսներով բերված «ցուցարարներին», ապա տակը մնում էր ոչ ավելի ժողովուրդ, քան Ջիվանի մանրահավաքներին: Ու եթե մինչ Աբովյան Նիկոլը քչից-շատից զուսպ էր արձագանքել հայտնի «ես եմ ծեծել» ֆլեշմոբին, իհարկե չմոռանալով կրկին հիշել «նախկին թալանչի» իշխանություններին, ապա Աբովյանից հետո արդեն լրիվ կատաղել էր, ինչն արտահայտվեց «սեւազգեստ մարդկանց» դեմ որս հայտարարելու մառազմատիկ ելույթով:

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆԳՐԱԳԵՏՆԵՐԻ ՉՀԱՅԱՍՏԱՆԻ

 

ԻՆՉՈՒ Է ՎՈԺԴԸ ՎԱԽԵՆՈՒՄ ՍԵՎ ԳՈՒՅՆԻՑ

Իհարկե, սեւի ու սպիտակի բաժանումը սկսվեց Երեւանի ավագանու ընտրություններից, բայց այդ ժամանակ դա լոկ իրար հակադրելու, կոնտրաստ ստեղծելու համար էր: Իսկ հիմա արդեն  կառավարության նիստում Նիկոլը հայտարարեց. «Մեկ տարվա փորձերի արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, եւ վերջին շրջանում տեսնում ենք, որ, ըստ ամենայնի, որոշ շրջանակներ որոշել են բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ իրականացնել, եւ նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետեւյալն է, որ նրանք պատրաստվում են բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Այս ասելիքը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում, եւ նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել է սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում պետք է շրջեն, տրամադրություն ստեղծեն, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնեն»: Ու որոշեց, որ իրավապահներն այլեւս չպետք է լինեն թավշյա, այնուհետ նրա աչքին երեւաց, իբր թե «նախկին ռեժիմը» ամբողջ մայրաքաղաքը լցրել է խուլիգաններով եւ հանցագործներով. «Երեւանի Ազատության հրապարակը փորձում են երթեւեկելի գոտի դարձնել, ավտոմեքենաներով ճռռիկներ անել, վարել մայթերով, եւ սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում` ցույց տալու համար, որ երկրում հաստատված է անիշխանություն կամ իրավական համակարգը չկա կամ թույլ է»: Եվ ահա ասպարեզ է գալիս սեւի վերաբերյալ նրա ներքին ահուսարսափը. «Եվ ես այսօր` առավոտյան, այս թեմայով նաեւ զրույց եմ ունեցել ոստիկանապետի հետ: Ինչ վերաբերում է այդ սեւազգեստ խմբերին, ապա այդ սեւազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սեւ շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբչկան» կապել եւ հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանքի»:

ՆԻԿՈԼԸ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԵՔՍԱՊԱԹՈԼՈԳ-ՊՂԾԱԲԱՆ ԷԼ ԴԱՐՁԱՎ

Բայց ի՞նչ է նշանակում այդ, այսպես կոչված, «ծաղկավոր բաբչկան», արդյո՞ք, գրողը տանի, դա չի նշանակում, որ «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» հերթական փուլը ծրագրված է որպես «ծիածանագույն հեղափոխություն»: Իր կծու հաղորդումներով հայտնի «ԱդեկվաԴ» նախաձեռնության ներկայացուցիչ Կոնստանտին Տեր-Նակալյանը ուղղակի համոզմունք է հայտնում, որ դա հենց այդպես է. «Նմանը նմանին է ձգտում: Դրա համար էլ Նիկոլը լուռ էր, երբ կաթողիկոսի վրա էին հարձակվում, լուռ էր, երբ իր ժեխը հանրապետականների կանանց ու երեխաներին էր ահաբեկում, լուռ էր, երբ տռանսերը ոստիկանություն էին ներխուժում, լուռ էր, երբ Հրանտ Մարգարյանի ու նրա թոռների վրա էին հարձակվում: Սենց թեմաների ժամանակ Նիկոլը մենակ երկու անգամ է խախտել լռությունը. մի անգամ, երբ տրանսգենդերի պաշտպանեց, մի անգամ էլ հիմա, երբ տեղին լխկված լեւոնականի կողմը բռնեց: Էս ա, ժողովուրդ ջան, որքան էլ դեռ լրիվդ չեք գիտակցել դա, բայց Նիկոլը ձեր վարչապետը չի, Նիկոլը նախ ԼԳԲՏ-ների ու տարատեսակ այլ ԲՏ-ների վարչապետն ա: Համենայնդեպս` դոշ տալուց, ինքը իրենց համար ունի դոշ տալու, այլ ոչ ձեր»:

ՄՂՁԱՎԱՆՋԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԼԻՑԸ

Բայց, իհարկե, այդ սարսափը սեւ գույնից միայն «ծիածանագույն» ակտիվիստների եւ նույնքան «ծիածանագույն» վերադասի` ի դեմս Սորոսի գրասենյակի, հանգամանքներով չես բացատրի: Այդտեղ առկա են թերեւս եւ հոգեբանական որոշակի հին տրավմաներ: Հավանաբար, մինչեւ հիմա արտահայտված է ահը թաղային ռեալ կյանք անցած «քյառթու» երիտասարդների սեւ հագուստից: Նաեւ չեն անցել ծանր տպավորությունները ՀՀԿ-ի` անցյալ տարվա արտահերթ ընտրությունների սեւ քարոզչական պաստառներով ընտրարշավի հանդեպ, ու թեեւ համատարած վարչական եւ բարոյահոգեբանական տեռորի միջոցով ապահովեցին ՀՀԿ-ի` խորհրդարան չանցնելը, բայց ահը մնաց: Եվ հենց այդ ահից է, որ նա ժամանակ առ ժամանակ ճչում է, իբր ՀՀԿ-ն ինքնալուծարված է, փակված է եւ այլն: Սեւ են նաեւ դատավորների թիկնոցները, ում մինչեւ հիմա մինչեւ վերջ չի կարողանում իրեն ենթարկեցնել եւ այդ պատճառով առաջ է տանում սորոսականների նախագծած «անցումային արդարադատությունը»: Եվ վերջապես, սեւ գույնի է Արցախի որոշ հատուկ ստորաբաժանումների համազգեստը, իսկ Արցախի քաղաքական եւ ռազմական ընտրանին Նիկոլի հիմնական վախերից մեկն է:

ՀՐԱՄԱՅՎԱԾ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳԾԻ ՇԵՄԻՆ

Իհարկե, «սեւազգեստների որսը» ցանկացած լուրջ մարդու կողմից ընկալվում է որպես մառազմ, բորբոքված ուղեղի արգասիք: Այսպես, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նույն օրն անցկացրեց խորհրդակցություն` Նիկոլից ստացած հանձնարարության շուրջ, բայց սեւ զգեստով մարդ բռնելու մասին այդտեղ խոսք չկա: Ըստ ոստիկանության հաղորդագրության` Վալերի Օսիպյանը կարգադրել է օրենքի սահմաններում խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին եւ ոստիկանների օրինական պահանջները չկատարողներին` անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից: Խոսվել է նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնները միտումնավոր ու չարամտորեն խախտող վարորդների մասին: Նշվել է, որ բոլոր օրինախախտները պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ: Եթե նման վարորդների արարքներում նկատվեն խուլիգանության հատկանիշներ, բերման կենթարկվեն ոստիկանության բաժիններ ու կնախապատրաստվեն նյութեր: Հաղորդագրության համաձայն` ժամը 23-ից հետո ոստիկանության կողմից կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր կոշտ միջոցները` լռության կանոնների խախտման դեպքերը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Այսինքն` ոստիկանապետը հանձնարարել է ուժեղացնել պայքարը սովորական քրեական թափթփուկների դեմ, եւ այդտեղ խոսք չկա «հակահեղափոխականների» դեմ պայքարի մասին: Թե ինչ է անում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, դեռեւս չգիտենք, բայց պատկերացնում ենք, թե ինչպես են ԱԱԾ-ի սպաները փորները բռնած հռհռում «ժողվարչապետի» վախերի եւ «սեւեր բռնելու» հանձնարարության վրա: Բայց այլ բաներ կան, որով հնարավոր են ավերներ: Պաշտոնական Ստեփանակերտի հանդեպ թշնամանքը թրաշամանուկ ազգուրաց վարչախումբը չի էլ թաքցնում: Բայց ամենազարհուրելին ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումն է, այն էլ այնպիսի տերպետրոսյանական ինկվիզիտորի գլխավորությամբ, ինչպիսին է տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը: Այդտեղ էլ պարզ է, որ «քննելու» բան չկա, եւ դա սոսկ գործիք է, որի միջոցով կապահովվի հաշվեհարդարը թավշիստներին համատարած ատող բանակի հրամկազմի հետ: Ու թեեւ զինվորականների շորերւ սեւ չեն, սակայն դեզերտիր Փաշինյանին նրանք այնպիսի սարսափ են ներշնչում, որ աչքերի առաջ ամբողջ աշխարհն է սեւ երեւում: Եվ անշուշտ, ժամանակը կգա, երբ պատասխան կտան եւ բոլոր 47 պատգամավորները, ովքեր ստորագրել են հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը:

ՄԵԿ ՏԱՐԻ ՈՒԶՈՒՐՊԱՏՈՐԻ ԻՇԽԱՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА