o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակ Զեյնալյանը Վճռաբեկ դատարանի 9 դատավորի պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ

06.06.2019 19:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Արտակ Զեյնալյանը Վճռաբեկ դատարանի 9 դատավորի պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը քննարկում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի կողմից Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հարցը:  Մինչև միջնորդություն ներկայացնելը Արտակ Զեյնալյանը նշեց, որ միջնորդությունն իր կողմից ներկայացվել է հարգալից կերպով:

Դատավարանը չբավարարեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

«Մենք գնահատում ենք Վճռաբեկ դատարանի դերն ու ջանքերը, և այս միջնորդությունը ներկայացնելը որևէ կերպ նպատակ չի հետապնդում նսեմացնելու կամ ստվերելու Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունները: Միջնորդությունը իմ կողմից ներկայացվել է ի կատարումն օրենքով արդարադատության նախարարի վրա դրված պարտականության լիազորությունների, և այս միջնորդությամբ հարուցված վեճը բացառապես կրում է գիտագործնական բնույթ և նպատակ է հետապնդում ստեղծելու նաև իրավակիրառական պրակտիկա, բացահայտելու սույն գործով կիրառման ենթակա իրավադրույթների բովանդակությունը»,- ասաց նախարարը:

Միջնորդությունը ներկայացրեց Արդարադատության նախարարության կողմից լիազորված անձը՝ Միքայել Մինասյան: Վերջինս հակիրճ անդրադարձ կատարեց գործի փաստական հանգամանքներին՝ տեղեկացնելով, որ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի որոշմամբ օրինական ուժ է տրվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.04.2013 վճռին: Վեճի առարկան սեփականության իրավունքն է բնակարանի նկատմամբ:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը որոշել է վարույթ չընդունել քաղաքացու հայցը։ Մինասյանի ներկայացմամբ՝ պատասխանող կողմի ներկայացուցիչը նոր երևան եկած հիմքով վճռաբեկ բողոք է բերել վճռաբեկ դատարանի 2013 թվականի որոշման դեմ, որի վարույթն ընդունելը ևս մերժվել է՝ վկայակոչելով օրինական ուժի մեջ մտած քրեական գործի դատավճիռը, դրա բողոքարկման արդյունքում ներկայացված վերաքննիչ և վճռաբեկ դատարանների որոշումները:

Մինասյանը նշեց, որ նշված հանգամանքը բավարար չէ եզրահանգելու, որ բողոքը բավարար չէր, որ որպես վարույթ ընդունվեր Վճռաբեկ դատարան «Դատավորների կողմից վճռաբեկ վարույթի ընդունումը մերժելու որոշումը առանց որևէ հիմնավոր պատճառաբանությամբ անձի արդար դատաքննության իրավունքի սահմանափակում է և արդարադատության իրականացումի հրաժարում: Վճռաբեկ դատարանը բավարարվել է մի քանի իրավանորմերի վկայակոչմամբ և նշել, որ բողոքաբերի կողմից նշված հանգամանքը բավարար չէ՝ եզրահանգելու, որ առկա է նոր երևան եկած հանգամանք»,- նշեց նախարարության ներկայացուցիչը և հավելեց, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելով անձի համար սպառվում է կոնկրետ գործով արդարադատության իրականացման հնարավորությունները:

Ըստ նրա՝ սույն գործով բողոք ներկայացրած անձը պահպանել է օրենսգրքով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ պահանջները: «Հետևաբար կարելի է եզրակացնել, որ բողոք բերած անձի կողմից ներկայացվել է նոր երևան եկած հանգամանքի առերևույթ առկայության վերաբերյալ պատշաճ բողոք»,- շեշտեց նա:

Մինասյանը համոզված է՝ Վճռաբեկ դատարանը պարտավոր էր իրականացնել ապացույցների հետազոտման գործընթաց: «Վճռաբեկ դատարանն առանց պատշաճ փաստական և իրավական հիմքերի հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց: Արդյունքում նախարարի՝ 15.04 2019 թվականի որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ՝ Ռուզաննա Հակոբյանի, Տիգրան Պետրոսյանին, Էդգար Սեդրակյանին, Նախշուր Տավարաթյանին կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու համար»,- նշեց նա և հավելեց, որ միջնորդությունը բավարարվի: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА