o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով որոշումը կհրապարակվի վաղը

06.06.2019 17:43 ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով որոշումը կհրապարակվի վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունն ավարտվեց: Դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի հունիսի 7-ին՝ ժամը 12:20-ին: Նշենք, որ 2018թ. հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության  քննիչի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։

ՍԴ հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին

Քոչարյանի պաշտպաններն այս որոշումը բողոքարկել են դատախազին, բողոքը մերժվել է, որից հետո նրանք դիմել են դատարան: Արգելանք էր դրվել նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավուքնների պաշտպանի պահանջով  հանվել էր: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА